Չիլիի ֆուտբոլի հավաքականը տոնեց առաջին հաղթանակը
SPORTԱմերիկայի գավաթի խաղարկությունում Չիլիի ֆուտբոլի հավաքականը դուրս է գալիս դժվարին իրավիճակից: D խմբի առաջին մրցավեճում զիջելով Արգենտինային՝ Չիլին այս անգամ ուժերը չափեց Բոլիվիայի հետ: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ Չիլի- Բոլիվիա մրցավեճն ավարտվել է 2-1 հաշվով հօգուտ Չիլիի հավաքականի:
Չիլիացիների կազմում խաղի հաշիվը բացել է Արտուրո Վիդալը հանդիպման 46-րդ րոպեի ընթացքում: Բոլիվիան չի հանձնվել և արդեն 61-րդ րոպեին Կամպոսի գոլի շնորհիվ հավասարեցրել է հաշիվը: Այնուամենանայնիվ, Չիլիի հավաքականը խաղի վերջին րոպեին առաջ է նետվել և վաստակել 11 մետրանոց հարված, որը դիպուկ է իրացրել Արտուրո Վիդալը և հաղթանակ պարգևել իր թիմին: Չիլին իր ենթախմբում ունի 3 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով Արգենտինային:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



