Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ադրբեջանում արտադրության մեջ տրավմատիզմի 90 տոկոսը թաքցվում է. փորձագետ

ECONOMICS

2015 թվականին Ադրբեջանում պաշտոնապես գրանցվել է արտադրական տրավմատիզմի 149 դեպք, զոհվել է 49 մարդ, սակայն, իրականում արտադրությունում տրավմատիզմի 90 տոկոս դեպքերը հասարակությունից թաքցվում են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական echo.az կայքին հայտարարել է բնակչության աշխատանքային իրավունքների պաշտպանության լիգայի նախագահ Սահիբ Մամեդովը:

«Ադրբեջանում ամենատրավմատիկ ոլորտը հանդիսանում է շինարարությունը, որտեղ մարդիկ աշխատում են առանց ապահովագրության եւ ցանկացած եղանակին, ընդ որում, շատ դեպքերում էլ առանց պաշտոնապես ձեւակերպման», -ասել է փորձագետը` հավելելով, որ Բաքվում գործում են բազմաթիվ արտադրամասեր, որոնցում պարբերաբար դժբախտ դեպքեր են տեղի ունենում:

Ադրբեջանի աշխատանքի եւ սոցիալական պատպանության նախարարությանը կից աշխատանքային տեսչության պետական ծառայության ղեկավար Ֆուադ Ալիզադեն հայտնել է, որ ինչպես նախկինում, այժմ եւս Ադրբեջանում արտադրության մեջ ամենաշատ դժբախտ դեպքերի թիվը` 30 տոկոս շինարարության ոլորտում է:

«Վերամշակման ոլորտում դժբախտ դեպքերի թիվը կազմել է 20 տոկոս, էներգետիկայի ոլորտում` 10 տոկոս, արդյունահանման ոլորտում` 7 տոկոս, տրանսպորտի ոլորտում` 5,5 տոկոս», -նշել է նա:

Սահիբ Մամեդովն ասել է, որ Ադրբեջանում մեծ խնդիրներ կան արտադրական տրավմատիզմի եւ պրոֆեսիոնալ հիվանդությունների վիճակագրական տվյալների հարցում:

«Միջազգային կազմակերպությունները բազմիցս փորձել են պարզել, թե Ադրբեջանում քանի մարդ է տառապում պրոֆեսիոնալ հիվանդությամբ, սակայն, բոլոր փորձերն անհաջողությամբ են ավարտվել, քանի որ առողջապահության նախարարությունը թաքցնում է այդ թվերը: Ինչ վերաբերվում է արտադրական տրավմատիզմին, ապա 2015 թվականին նման 149 դեպք է գրանցվել, 49 մարդ զոհվել է: Սակայն, այդ թվերը չեն արտահայտում իրական պատկերը, քանի որ Ադրբեջանում ծաղկում է աշխատանքի ոչ ֆորմալ շուկան, իսկ թե ինչ է այնտեղ կատարվում, ոչ մի տեղ չի ֆիքսվում: Գործնականում, մեր մոտավոր հաշվարկներով, արտադրական տրավմատիզմի 90 տոկոս կարգի դեպքերը ոչ մի տեղ չեն ֆիքսվում», -ասել է Սահիբ Մամեդովը:

80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia