Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


Անգլիական աստղային երիտասարդությունն ընդդեմ ռուսական փորձառու պատի. Անգլիա- Ռուսաստան

SPORT

Անգլիա-Ռուսաստան հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: «Արմենպրես»-ն առաջարկում է ծանոթանալ թիմերի ֆուտբոլային պատմությունը: 

Անգլիայի ազգային հավաքական. Անգլիան ֆուտբոլի հայրենիքն է,սակայն  նրա  հաջողությունները համեմատաբար  ավելի ուշ են սկսվել : 1966-ին սեփական հարկի տակ առաջին և դեռեւս միակ լուրջ տիտղոսի՝ աշխարհի չեմպիոնության նվաճումից հետո անցել է ամբողջ կես դար:

 «Ուեմբլի»- ում կայացած եզրափակիչ ԳՖՀ-Անգլիա խաղում եզրափակիչ մրցավեճի հիմնական ժամանակում թիմերը փոխանակեցին 2-ական գնդակ, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Խաղի 101-րդ րոպեին Ջեֆրի Հերտսի կատարած հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին և վայրէջք կատարեց դարպասային գծի վրա: Գլխավոր մրցավարը պատասխանատվությունը իր վրա չվերցրեց և դիմեց եզրային Թոֆիկ Բահրամովին: Վերջինս գնդակը դարպասում էր տեսել: Անգլիան առաջ անցավ հաշվի մեջ՝ 3-2: Հերտսը ևս մեկ անգամ գրավեց Գերմանցիների դարպասը 4-2 և Անգլիան առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Աշխարհի չեմպիոնի կարգավիճակում 1968-ին անգլիացիները Իտալիայում  Եվրոպայի առաջնությունում ձախողվեցին:

1996-ին պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունը անցկացվում էր Անգլիայում: Կազմում ունենալով համաշխարհային ֆուտբոլի մի շարք լեգենդար ֆուտբոլիստներ՝  Անգլիան հասավ մինչև կիսաեզրափակիչ: Հավերժական մրցակից Գերմանիան պատրաստվում էր կենաց-մահու պայքարի: Թիմերը հիմնական ժամանակում մեկական գնդակ փոխանանակեցին: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, իսկ այդտեղից էլ՝ 11 մետրանոց հարվածաշար, Գերմանիան վրեժխնդիր եղավ և հռչակվեց չեմպիոն:

Ռուսաստանի ազգային հավաքական. Եվրոպայի առաջնություններում Ռուսաստանի նորագույն  պատմության մեջ ֆուտբոլային հաջողությունների  հիմնաքարը դրեց Օլեգ Ռոմանցեվը: Նրա գլխավորությամբ ռուսները փայլեցին Եվրո-96-ի ընտրական փուլում և նվաճեցին եզրափակիչ փուլի ուղեգրերը: Սակայն անգլիական պատերը  բարեհաճ չգտնվեցին ռուսների նկատմամբ: Խմբային փուլում ռուսները պարտվեցին  ապագայում եզրափակչի երկու մասնակիցներին` Չեխիային ու Գերմանիային: 3 խաղերի ընթացքում ռուսները ընդամենը մեկ միավոր վաստակեցին Իտալիայի հետ խաղում: 

Եվրոպայի առաջնության առաջին ձախողումից հետո Ռուսաստանի ընտրանին 8 տարի անց կրկին բարեհաջող հաղթահարեց ընտրական մրցաշարը եւ մեկնեց Պորտուգալիա՝Եվրո 2004: Արդյունքում կրկին անհաջողություն:

Ռուսաստանի հավաքականը միջազգային ասպարեզում իր հաջողությունների գագաթնակետին հասավ 2008 թվականին: Ավստրայում և Շվեյցարիայում Եվրոպայի 13-րդ առաջնությունում ռուսները հիանալի հանդես եկան: Ռուսների թեթև ձեռքով քառորդ եզրափակում պայքարից դուրս մնաց մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը համարվող Հոլանդիան: Կիսաեզրափակչում ռուսական հեծելազորը առերեսվեց իսպանական կորրիդայի հետ: Իսպանիայի ոսկե հավաքականը   3 անպատասխան գնդակ ուղղարկեց ռուսների դարպասը: Վերջիններս  մնացին բրոնզե մեդալների հույսին:

Անգլիա-Ռուսաստան. Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում Անգլիայի և Ռուսաստանի հավաքականները անցկացնում  են իրենց պատմության 3-րդ դիմակայությունը:Նախորդ երկու հանդիպումները տեղի են ունեցել Եվրո 2008-ի ընտրական փուլի շրջանակներում: Ռուսները Լոնդոնում զիջեցին անդրանիկ հանդիպումը: Մայքլ Օուենի դուբլն ու Ռիո Ֆերդինանտի գնդակը ցնծություն պարգևեցին Ուեմբլիի բազմահազար ֆուտբոլասերներին՝ 3:0: Պատասխան հանդիպումը տեղի ունեցավ Մոսկվայում: Ռոման Պավլյուչենկոյի դուբլի շնորհիվ Ռուսաստանի ընտրանին պատասխան հաղթանակը տարավ անգլիացիների նկատմամբ: Առյուծներից հաշվի տարբերությունը կրճատեց Ուեյն Ռունին:

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''