Սերգո Կարապետյանը վստահեցնում է, որ երեք փոխնախարարների կրճատումից գյուղոլորտը չի տուժի
ECONOMICSՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցնում է, որ փոխնախարարների կրճատումը նախարարության աշխատանքների վրա չի ազդի:
«Մյուս փոխնախարարներն էլ են մասնագետ, այնպես չէ, որ նրանք պրոֆեսիոնալ չեն: Սերնդափոխություն պետք է լինի: Ամեն պետական պաշտոնյայի երբ նշանակում են, միառժամանակ հետո հնարավոր է, որ ազատեն աշխատանքից: Կյանքը շարունակվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` անդրադառնալով Գյուղատնտեսության երեք փոխնախարարների պաշտոնից ազատմանը` ասաց Սերգո Կարապետյանը:
Հարցին` դրա համար է նախարարը նախապատվությունը տվել երիտասարդ կադրերին, Սերգո Կարապետյանն ասաց. «Այո, երիտասարդ կադրերին պետք է նախապատվություն տանք, երիտասարդները պետք է աճեն: Ընդհանրապես բոլոր ոլորտներում էլ սերնդափոխություն պետք է լինի»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



