Արմուշի կինը՝ ամուսնու երկրից հեռանալու մասին
PHOTOBlognews.am-ը գրում է.
Հումորիստ Արմուշը դուրս է եկել «Քարե դարդ» սիթքոմից։ Նրա կերպարը սիթքոմում այսուհետև մարմնավորելու է դերասան Էմիլ Գալստյանը։ Սիթքոմում նրա անսպասելի բացակայությունը տարատեսակ խոսակցությունների առիթ դարձավ։ Լուրեր են տարածվել, որ Արմուշն արտագաղթել է։

BlogNews-ը Արմուշի կնոջ՝ Լուսինեի հետ խոսել է ամուսնու՝ ԱՄՆ մեկնելու պատճառների մասին։ «Արմուշի հայրն առողջական խնդիրներ ունի, ինչի համար էլ Արմուշը մեկնել է ԱՄՆ։ Այս փուլում նա թողել է բոլոր գործերը՝ հոր կողքին լինելու համար»,- ասաց Լուսինեն։
Արմուշն անժամկետ է մեկնել երկրից։ ԱՄՆ-ում նա որևէ գործունեություն չի ծավալում։ Արմուշը միայնակ է մեկնել ԱՄՆ, նրա կինն ու երեխաները Երևանում են։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



