Ուկրաինայում ձերբակալել են տնտեսական զարգացման նախկին փոխնախարարին
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի գլխավոր դատախազությունը ձերբակալել է տնտեսական զարգացման նախկին փոխնախարար Ալեքսանդր Սուխոմլինին: Այս մասին հաղորդել է գերատեսչության ղեկավար Յուրի Լուցենկոն:
Ըստ «112 Ուկրաինա»-ի, Սուխոմլինը պաշտոնը զբաղեցրել է Նիկոլայ Ազարովի կառավարությունում:
«Սուխոմլինին կասկածում են այն բանում, որ 2010-2014 թվականներին լինելով նավթի, գազի կոնդենսատի, հեղուկ գազի եւ քարածխի վաճառքի աճուրդային հանձնաժողովի ղեկավար, ապօրինաբար տիրել է «Ուկրգազդոբիչա» եւ «Ուկրնավթ» ընկերությունների սեփականությանը, որի ավելի քան 50%-ը պատկանում է պետությանը, հատկապես՝ ընկերությունների կողմից արտադրվող գազին՝ ավելի քան 2 մլրդ գրիվնա ընդհանուր արժողությամբ»,- ասել է Լուցենկոն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



