Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի անդամներին

SOCIETY

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել խորհրդի հերթական հավաքն անցկացնելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է Եվրոպայում երիտասարդական կազմակերպությունների համագործակցության մեծ հարթակ հանդիսացող կառույցի անդամներին և հույս հայտնել, որ հարյուրից ավելի ազգային երիտասարդական խորհուրդների և միջազգային երիտասարդական կազմակերպությունների հետ համագործակցող կառույցի երևանյան հավաքը կլինի արդյունավետ, երիտասարդները նաև հնարավորու թյուն կունենան ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը, ձեռք կբերեն նոր ընկերներ, ինչը, Նախագահի համոզմամբ, կխթանի կազմակերպությանն անդամակցող տարբեր երկրների երիտասարդների միջև սերտ համագործակցության ձևավորմանն ու հետագա զարգացմանը:

«Ուզում եմ ընդգծել, որ մշտապես հաճույքով եմ հանդիպում երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին և, ընդհանրապես, երիտասարդության հետ, որովհետև դա նոր սերնդի տեսլականին ծանոթանալու ամենակարճ և ամենաարդյունավետ միջոցն է: Եվրոպական հասարակական կյանքի բոլոր ոլորտներում երիտասարդների մասնակցությունը խթանելու և երիտասարդների դերի բարձրացմանն օժանդակելու ձեր առաքելությունը ամբողջովին համահունչ է մեր քաղաքականությանը: Եվ հենց նաև այդ պատճառով մենք մշտապես ողջունում ենք Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների մասնակցութ յունը համաեվրոպական կառույցների աշխատանքին և նաև ընդգրկումը այդ կառույցներում այն պարզ պատճառով, որ մեր արժեհամակարգը եվրոպական արժեհամակարգի բաղկացուցիչ մաս է: 

Շատ ուրախ եմ, որ դուք Հայաստանում եք: Ես լիահույս եմ, որ ձեր աշխատանքը կլինի արդյունավետ»,-նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը և պատրաստակամություն հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահ ընդունելության համար և ներկայացրել իրենց գործունեությունը, նպատակներն ու ՀՀ Նախագահից հետաքրքրվել, թե Հայաստանում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ արդեն ընդունված ՀՀ սահմանադրական բարեփոխումները, որքանո՞վ են նպաստում որոշումների կայացման գործընթացում երիտասարդությանը և երիտասարդական կազմակերպություններին ավելի լայնորեն ներգրավվելուն, ինչպիսի՞ պետական քաղաքականություն է վարվում Հայաստանում երիտասարդների դ երի մեծացման, նրանց հնարավորությունների լիարժեք դրսևորման, կրթություն ստանալու և դրանից հետո աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու համար:

Հանդիպման մասնակիցները կարևորել են տարածաշրջանում և, աշխարհում ընդհանրապես, խաղաղությունն ու կայունությունը, որպեսզի վտանգված չլինեն երիտասարդության ներկան և ապագան: Այդ համատեքստում երիտասարդները Նախագահ Սարգսյանից հետաքրքրվել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացով, հակամարտության պատճառով երիտասարդների համար առաջացած խնդիրներով:

Հանրապետության Նախագահը հանգամանորեն պատասխանել է երիտասարդներին հետաքրքրող այս և բազմաթիվ այլ հարցերի, մաղթել նրանց հետագա հաջողություններ:

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends