Կապան-Գորիս ճանապարհին «ԲՄՎ»-ն 10 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 12-ին, ժամը 01.23-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Արծվանիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «ԲՄՎ-500» մակնիշի 28 ՏՕ 609 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել հարակից ձորը (մոտ 10 մետր):
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 31-ամյա Վ. Խ.-ին:
Վարորդը եւ ուղեւոր` 22-ամյա Գ. Ս.-ն, հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



