Տնային պայմաններում պատրաստեք այս պաղպաղակն ու ուրախացրեք Ձեր մտերիմներին
LIFEԲաղադրիչներ
- խտացրած կաթ - 380 գր
- յոգուրտ դասական - 200 գր
- թթվասեր - 200 գր
- վանիլին - 8 գր
Պատրաստման եղանակ
- Չափաբաժինները՝ 4-6:
1-ին փուլ.
Վերցնում ենք խտացրած կաթը, յոգուրտը, թթվասերը և վանիլինը: Կարող ենք դիետիկ խտացրած կաթ վերցնել, քանի որ դրա մեջ շաքարավազի փոխարեն, գլյուկոզա է: Հաշվի առնելով այն, որ պաղպաղակի հիմնական մասը բալիկներին է բաժին ընկնում, ուրեմն յոգուրտն էլ լավ կլինի մանկական վերցնել: Ցանկացած յուղայնության թթվասեր հարմար է:
2-րդ փուլ.
Բոլոր բաղադրիչները հերթականությամբ լցնում ենք հարիչի բաժակի մեջ և թեթևակի հարում ենք մինչև բոլոր բաղադրիչները խառնվեն իրար:
- 3-րդ փուլ.
Խառնուրդը զգուշորեն ձևամաների մեջ ենք լցնում, այնուհետև փայտիկները մտցնում ենք պաղպաղակի մեջ: Եթե ձևաման չկա, ապա պաղպաղակը կարող ենք լցնել պլաստիկե տարայի մեջ: Ձևամանը կամ տարան դնում ենք սառցարանը և սառեցնում ենք:
- 4-րդ փուլ.
Մի քանի ժամ հետո պաղպաղակը սառցարանից հանում ենք: Պաղպաղակը, ձևամանից հեշտ հանելու համար, կարող ենք մի քանի վայրկյան ձևամանը հոսող տաք ջրի տակ պահել:
Ինչպես հասկացաք, պաղպաղակ պատրաստելու մեջ ոչ մի բարդություն չկա: Պատրաստեք և ուրախացրեք Ձեր բալիկներին:
1
Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank
2
Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank
3
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
4
AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
5
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects



