Արագածոտնում շրջված բեռնատարի թուրք վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 12-ին' ժամը 01.31-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-17 ավտոճանապարհի Արագածավան-Գետափ հատվածի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի 34 JC 0987 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ' Թուրքիայի Հանրապետության քաղաքացի' 1970թ. ծնված Ի. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



