Ռուսաստանի Դյատլովի լեռնանցքից տարհանում են զբոսաշրջիկների խմբին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դյատլովի լեռնանցք է մեկնել ՌԴ ԱԻՆ-ի «Մի-8» ուղղաթիռը՝ օգնելու Չելյաբինսկի շրջանից ժամանած զբոսաշրջիկների խմբին։ Այս մասին հաղորդում է «Գազետան»՝ վկայակոչելով ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։
«Մի-8» ուղղաթիռը մի քանի րոպե առաջ Եկատերինբուրգից ժամանել է դեպքի վայր, որպեսզի տարհանի տուժած զբոսաշրջիկին։ Ուղղաթիռում կան փրկարարներ, բժիշկներ ու բուժսարքավորումներ»,-ասված է հաղորդագրությունում։
Նախնական տեղեկություններով, 5 զբոսաշրջիկներ կվադրոցիկլներով փորձել են անցնել Դյատլովի լեռնանցքով, որի ժամանակ խմբի անդամներից մեկը վնասվածք է ստացել։ Ավելի վաղ Ուրալի լեռներում հայտնաբերել էին միայնակ զբոսաշրջիկ աղջկա մարմինը։
Այս լեռնանցքը զբոսաշրջիկների համար տեսարժան վայր է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



