Բրյուսելում ուժեղ անձրեւը հանգեցրել է ջրհեղեղի
INTERNATIONAL NEWSԲրյուսելում ոչ երկարատեւ բայց շատ հորդառատ անձրեւը հանգեցրել է ջրհեղեղի, մի շարք թունելներ մնացել են ջրի տակ։
Բրյուսելի թունելները գործում են գերբեռնված պայմաններում եւ քաղաքի կարեւոր ենթակառուցվածքներն են։ Մի քանի առանցքային թունելներ փակվել են վերանորոգման նպատակով, ուստի ջրհեղեղն էլ ավելի է սրել վարորդների ու քաղաքի իշխանությունների խնդիրները։
Բարեբախտաբար, դա տեղի է ունեցել գիշերը, երբ մեքենաների հոսքը զգալիորեն նվազում է։
Բրյուսելի հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է շուրջ 30 բրիգադների մասին, որոնք աշխատում են հեղեղումների հետեւանքների վերացման ուղղությամբ։
Ջրհեղեղը չի խոչընդոտել մետրոյի եւ վերգետնյա տրանսպորտի աշխատանքին։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



