Անհայտ անձիք ԱՄՆ-ի գիշերային ակումբներից մեկում կրակել ու պատանդներ են վերցրել
INTERNATIONAL NEWSԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի գիշերային ակումբներից մեկում անհայտ անձիք կրակ են բացել ու պատանդներ վերցրել:
Ինչպես տեղեկացնում РИА Новости գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Pulse նույնասեռականների ակումբում:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Նախնական տվյալներով՝ կան վիրավորներ:
New York Daily News-ը, ականատեսների հղումով, նշում է, որ կրակողները երկուսն են եղել:
Սա մեկ օրում Օռլանդոյում տեղի ունեցած երկրորդ աղմկահարույց միջադեպն է՝ զենքի գործադրմամբ:
Նախօրեին տղամարդը կրակել էր «Ձայնը» շոուի աստղ ՔՐիստինա Գրիմիին, երբ նա համերգից հետո ինքնագրեր բաժանելիս էր եղել երկրպագուներին: Ստացած վնասվածքներից երգչուհին հիվանդանոցում մահացել էր:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



