Ահաբեկիչները ցանկանում են Ղազախստանը քաոսի վերածել. Նազարբաև
INTERNATIONAL NEWSԱկտոբեում ահաբեկչությունները կազմակերպել էին նրանք, ովքեր ցանկացել էին, որ Ղազախստանը սուզվի կոնֆլիկտների անդունդում: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Նազարբաևն ընդգծել է, որ «խաղաղությունը, անվտանգությունն ու հանգստությունը անկախ Ղազախստանի ամենակարևոր արժեքներն են»: Նա նաև նշել է ոստիկանների և զինվորականների հերոսության մասին, որը նրանք ցուցաբերել են հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս:
«Նրանք կանգնեցրին ահաբեկիչներին և վերականգնեցին երկրում հանգստությունն ու խաղաղությունը: Այդպես կլինի միշտ»,- հայտնել է նախագահը: Բացի այդ, նա հաղորդել է, որ երկիրը կշարունակի բարեփոխումներ իրականացնել:
Ակտոբեի ահաբեկչությունը տեղի էր ունեցել հունիսի 5-ին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



