Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Շոու բիզնեսի բիզնեսները. մաս 3

LIFE

Hraparak.am-ի «Շոու բիզնեսի բիզնեսները» շարքը շարունակում է ներկայացնել հայտնիների այլ եկամտի աղբյուրները, ով ինչ բիզնես ունի, ինչու հենց այդ բիզնեսը և այլ մանրամասներ։ Մեր շարքի նախորդ մասերում ներկայացրել էինք երգչուհի Նունե Եսայանի, Լուսինայի, Dj Վակցինայի, դերասանուհի Աննա Հարությունյանի և պարուհի Սոֆի Դևոյանի, Հովհաննես Ազոյանի, Սիրուշոյի, Արամեի, Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի, Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի բիզնեսները: Դեռեւս 2005թ-ին Անդրեն ցանկություն էր հայտնել իր անունով բրենդ ունենալու մասին եւ ինչպես տեսնում ենք` աստղային երազանքները իրականանում են: 2010-ին ԱՄՆ-ում տված մի հարցազրույցի ժամանակ նա ասել է իր վաղեմի երազանքի մասին, որից 10 ամիս անց ամերիկյան «Devine Luv» բրենդի կողմից առաջարկ էր ստացել համատեղ ջինսային հավաքածու ստեղծելու մասին, որը կոչվում է «anDrenaLine»: Անդրեն առաջարկն իրականացնելու համար իրեն «գործընկեր» էր ընտրել Ֆաինա Հարությունյանին եւ երկուսով սկսել են աշխատանքները: Ֆաինա Հարությունյանը այս բիզնեսի մասին պատմել էր, որ այցելել են հոնկոնգյան մի գործարան, ընտրել ջինսերն ու համապատասխան ատրիբուտները. «anDrenaLine by Devine Luv»-ը սկզբնական շրջանում վաճառվել է ԱՄՆ-ում։ Նա նաեւ նշել էր որ դեռ ադմինիստրատիվ որոշակի աշխատանքի անհրաժեշտություն կա: «Դա դեռ բիզնես չէ, դեռ փորձեր են, դեռ գումար չենք վաստակում, առաջին քայլերն ենք անում»,-ասել էր Ֆաինան։ Թե որքան է մեկ ջինսե տաբատը`«anDrenaLine»-ից, նա չէր նշել: 2008 թ.-ին «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Սիրուշոյի «Քելե-քելե» երգի երաժշտության հեղինակ, կանադահայ երգահան ԴերՀովան կամ Հարութ Տեր-Հովակիմյանը Չարենցի 28-հասցեում գտնվող ռեստորանի բաժնետերերից է: ԴերՀովան ասել էր, որ իրեն միշտ հետաքրքրել է «lounge-ի բիզնեսը», դրա համար էլ երբ սփյուռքահայ ընկերներն առաջարկել են ռեստորան հիմնել, մեծ հաճույքով համաձայնել է: «Ռեստորանի աշխատանքն ավելի ծանր է, ամեն օր պետք է ամեն ինչ թարմ լինի, չգիտես` այսօր կարող է շատ մարդ լինի, վաղը` քիչ, ահավոր մեծ աշխատանք է, դրա համար մենակ չես կարող անել, դրա համար էլ կան փայատերեր»,- պատասխանում է ԴերՀովան: Մյուս ռեստորաններից «Չարենցի 28»-ը տարբերվում է դիզայնով. գերակշռում է սպիտակ գույնը, հնչող երաժշտությունն էլ ընտրում եւ հավաքում է ինքը` նախընտրելով տարբեր ազգերի էթնիկ երաժշտություն: Կերակրացանկը ներառում է տարբեր խոհանոցներ, այդ թվում` արեւմտահայկական, հունական, արաբական, իտալական, թաիլանդական եւ այլն: Երգահանի խոսքով` իր ռեստորանում միջավայրը հանգիստ է, չնայած կենտրոնում է գտնվում, բայց շատ քողարկված վայրում է, դրա համար էլ այցելուների մեջ մեծ թիվ են կազմում շոու բիզնեսի աստղերը, պատգամավորները, քաղաքական գործիչները, բիզնեսմեններ եւ այլ հայտնի անձինք, ովքեր չեն ուզում աչքի ընկնել: Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն էլ կարծես չի բավարարվում հարսանիքների, տեսահոլովակների և շրջագայությունների միջոցով հսկայական եկամուտներ ստանալուց, օնլայն բիզնես է սկսել։ Նա ներկայացնում է իր ONLINE shop-ը: Լիլիթ Հովհաննիսյանը համարվում է այս կայքի հիմնադիրը և այնտեղ վաճառվող զգեստների դիզայները։ «Իմ խանութում գները հենց այնպես չեն որոշվում. կան հատուկ մասնագետներ, որոնք անում են դա` հաշվի առնելով շատ պրոֆեսիոնալ դերձակների ու ձևարարների վճարումները, ծախսերը և այլ հանգամանքներ: Շոփով հարստանալու նպատակ չունեմ, քանի որ շատ լավ վաստակում եմ՝ երգելով, երգչուհու իմ աշխատանքով: Իհարկե, կան հասարակության մեջ էնպիսի շերտեր, որոնք չեն կարող գնել իմ երեկոյան զգեստներից որևէ մեկը այնպես, ինչպես չեն կարող գնել, օրինակ, «Հերմեսից» անգամ ամենափոքր պայուսակը: Սակայն իմ խանութում կան նաև մատչելի գներով մի քանի իրեր»,-նշել էր երգչուհին։ Հայկական շոու բիզնեսում իրենց բիզնեսը ունեն նաեւ երգչուհի Արմինկան և նրա քույրը։ Նրանք ունեն գեղեցկության սրահ։ Երգչուհին իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ այն բավականին եկամտաբեր աշխատանք է։ «Վարսավիրանոց ունենալը այնքանով է եկամտաբեր, որ դու ունես տարիների փորձ եւ հավատարիմ այցելուներ: Վարսավիրանոց բացելը մեկ օրում չի որոշվել. Այն, իսկապես, շահութաբեր բիզնես է, հատկապես, եթե կարողանաս բիզնեսը ճիշտ աշխատեցնել»,- նշել էր Արմինկան և ավելացրել, որ վարսավիրանոցի հաճախորդների շարքում են շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ, հաղորդավարներ, քաղաքական գործիչներ, բժիշկներ եւ այլն:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League