Ադրբեջանական սպորտի խայտառակությունը
SPORTԾանրամարտի Ադրբեջանի հավաքականի վեց մարզիկներ որակազրկվել են դոպինգ օգտագործելու համար, հաղորդում է haqqin-ը՝ լուրը վերնագրելով «Ադրբեջանական սպորտի խայտառակությունը»:
Բոլոր ծանրորդները դոպինգ թեստ են անցել 2015թ. ԱՄՆ-ում տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ: Ութ տարով որակազրկվել են Սիլվիա Անգելովան, Ֆիրիդուն Գուլիեւը, Վալենտին Խրիստովտ, Ինտիգա Զաիրովը, Էլխան Ալիգուլիզադեն, չորս տարով՝ Դադաշ Դադաշբեյլին:
Սպասվում է, որ օլիմպիական չորս ուղեգիր նվաճած Ադրբեջանի հավաքականը կզրկվի Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած որակազրկվծաների ցուցակում հայ ծանրորդներ չկան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



