Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Եվրո 2016. օր 2-րդ. ու կրկին «ներկա էր» Քիմ Քարդաշյանը. NEWS.am-ի ռեպորտաժը Փարիզից

LIFE

Եվրո 2016-ի երկրորդ օրը իմ Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվելու հինգերորդ օրն է: Բնակվում եմ Փարիզի կենտրոնին շատ մոտ, Սեն Դենի մարզադաշտը մետրոյի նույն գծի վրա է: Արդեն ընտելացել եմ տեղանքին: Եթե պետք լինի կարող եմ ուղեցույց կազմել, թե ինչպես այստեղ կարելի է համեղ կամ էժան սնվել, որտեղից է պետք միրգ գնել, իսկ որտեղ են ավելի լավ հաց վաճառում։ 

 

Ահա եւ իմ փողոցը

Իսկ սա համեղ սնվելու վայր, որտեղ ֆուտբոլն անպակաս է

Փարիզում առաջին անգամ չեմ, այդ պատճառով քաղաքի տեսարժան վայրերին այդքան մեծ ուշադրություն չեմ դարձնում, իսկ այն ամենը, ինչ կապված է ֆուտբոլի հետ, իհարկե, ամենից հետաքրքիրն է այս պահին ինձ համար:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

 

Հունիսի 10-ին Փարիզում ֆուտբոլային ոչ մի խաղ տեղի չունեցավ: Շատերն ինձ գրում էին, թե ինչպես կարող եմ ներկա չլինել Անգլիա-Ռուսաստան խաղին: Իրականում խաղերն անցկացվում են տասը տարբեր քաղաքներում եւ բոլորին ներկա գտնվելը շատ բարդ է՝ հատկապես Փարիզից Մարսել հասնելը: Այդ օրը ինձ ավելի շատ հետաքրքրում էին երկրպագուները: Նրանք  ամենուր են, բայց ամենից շատ կենտրոնանում են ամենամեծ ֆան գոտում, որը գտնվում է Մարսյան այգիներում: 

  

Այդ իսկ պատճառով, ես նույնպես շտապեցի այնտեղ՝ դիտելու օրվա վերջին խաղը՝ Անգլիա – Ռուսաստանը, որի շուրջ ֆուտբոլային կրքերի մասին ավելի շատ էր խոսվում, քան բուն ֆուտբոլի:

Ֆան գոտին գտնվում է հենց Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ: Ամբողջ այգին եւ նրա մերձակա տարածքները փակ են: Այգուց մի քանի հարյուր մետրից սկսվում են անցակետերը:

Առաջին անցակետը ամենադաժանն էր: Այստեղ պայուսակներից հանում էին ամեն ինչ՝ ցանկացած հեղուկ, սելֆիի ձողեր, կրակայրիչներ, գրիչներ: Ես զրկվեցի իմ դեմքի քսուկից ու գրիչից: Հետո սկսեցին մանրամասն ստուգել հագուստը: Այնքան քաշեցին, որ հագուստս սկսեց իջնել, բացի այդ ես խուտուտ ունեմ… Հասկանալի է նրանց այդպիսի զգոնությունը, բայց մյուս կողմից էլ արդեն ուզում էի հետ գնալ, բայց դիմացա:

Ամբողջ ճանապարհը լցված էր սելֆիի ձողերով: Երկրորդ անցակետում կրկին ստուգեցին պայուսակը, երրորդում՝ պայուսակն ու հագուստ եւս մեկ անգամ, հետո միայն թողեցին գոտի:

Հեղուկ ներս չէին թողնում, բայց ինչպես տեսնում եք, Carlsberg գարեջրի վաճառակետերը լեցուն էին: Ինչպես կարող են անգլիացիները գարեջուր չխմել:Ամենից հետաքրքիրն այն էր, որ անգլիացի երկրպագուներից հետո ֆան գոտում ամենից շատը երեւում էին խորվաթ երկրպագուները, որոնք ամենից աղմկոտն էին: Հետո ես հիշեցի, որ հաջորդ օրը՝ արդեն այսօր, Խորվաթիան Փարիզում խաղալու է Թուրքիայի հետ: Շատ էին նաեւ իռլանդացի երկրպագուները, որոնք բոլորն արդեն հարբել էին ու չգիտեմ թե ինչ էին տոնում: Երբ անգլաիցիները խաղի վերջում չկարողացան պահել հաղթական հաշիվը, իռլանդացիները ռուսներից շատ ուրախացան: Չորրորդ ակտիվ համայնքը շվեդերն էին:

 

Երբ նկահարանում էի, անգլիացիներից մեկն ինձ մոտեցավ եւ հարցրեց թե որտեղից եմ: Մտքովս արագ անցավ, որ հիմա կրկին ասելու եմ՝ Արմենիա, հասկանալու են Ալբանիա: Այդպես եղավ առաջին փորձից, բայց երբ շեշտեցի Արմենիա, ասաց՝ այո այո, Քիմ Քարդաշյան, իհարկե գիտեմ Արմենիան: 

Ի դեպ, ասեմ, որ մի քանի տարի առաջ, երբ շրջագայում էի, գրեթե ոչ ոք չգիտեր, թե որտեղ է Արմենիան։ Հիմա շնորհիվ Քիմի, արդեն հանգիստ կարող ենք միայն ասել մեր երկրի անունը ու այլեւս մեզ չտանջել բացատրելու, թե ով ենք ու ուր ենք գնում:

Հազարավոր երկրպագուների մեջ տեսա մի աղջկա, ով ինձ շատ բարկացրեց: Նրա ձեռքին կար սելֆի ձող: Ինչպե՞ս էր կարողացել անցել այդ երեք անցակետը, իսկ ես զրկվեցի դեմքի քսուկից…

Իրականում շատերը վախենում են ֆան գոտիներից: Մտածում են, որ այնտեղ հավաքվում են հիմնականում գժեր, ոչ ադեկվատ մարդիկ: Երբ ֆան գոտին փակվեց, կողքի ռեստորաններից շատերը շտապեցին փակել իրենց դռները: Ավելի լավ է քիչ գումար աշխատել, քան հանդիպել հարբած անգլիացիներին: Բայց նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլը, գարեջուրը եւ պարզապես ուրախ ժամանց, Փարիզի ամենամեծ ֆան գոտին լավագույն վայրն է ֆուտբոլ դիտելու համար:  Այն անգամ այն բաժանված է մի քանի մասերի: Առաջին գծում, ուր ամենամեծ էկրանն է, ամենաթեժ վայրն է, հետո գալիս են երկու այլ մեծ էկրանները, այնտեղ կարելի է նստել խոտերին, իսկ վերջում անգամ սեղաններ կան, որտեղ փոքր էկրաններ են ու գարեջուր:

Փարիզում այնքան լավ եղանակ է՝ ոչ շոգ, ոչ ցուրտ, որ ամեն բան տրամադրում է գնալ մի տեղ ու ֆուտբոլ դիտել: 

Խաղի ամենազավեշտալի պահն ինձ համար վերջին րոպեները ստացվեցին: Երբ խաղավարտին մի քանի րոպե էր մնացել, անգլիացիները սկսեցին նստել իրար ուսերի, որպեսզի հենց հնչի սուլիչը՝ տոնեն հաղթանակը: Բայց, ինչպես գիտեք, այդպես չեղավ, քանի որ վերջին պահին ռուսները խփեցին պատասխան գնդակը։ Անգլիացիները քոռ ու փոշման լքեցին գոտին: Թվով սակավաթիվ ռուսները նույնպես լուռ հեռացան, նրանց ավելորդ խնդիրներ պետք չէին:

Ֆան գոտին լքելուց հետո անգլիացիները մոռացան, որ հաղթանակը բաց են թողել, կրկին սկսեցին բղավել, երգել ու ուրախանալ: 

Եվ դա է երեւի հենց պատճառը, որ հենց Անգլիան է աշխարհին նվիրել ֆուտբոլը: Նրանց պես սիրել այս մարզաձեւ, երեւի թե ոչ մի այլ ազգ չի կարող:
Խաղի ավարտից տասը րոպե հետո Էյֆելյան աշտարակը պետք է ներկվեր այն երկրի դրոշի գույներով, որի երկպագուներն ամենից ակտիվն էին քվեարկել twitter-ում: Այս դեպքում հաղթողն Իռլանդիան էր։ Իսկապես շատ գեղեցիկ տեսարան էր:

 

Ասեմ, որ այս անգամ ժամանակին հասա մետրո եւ տաքսիների հույսին չմնացի: Այսօր հանդիպելու են ամենաթեժ երկրպագուների մյուս զույգը: Փարիզում մրցելու են 

թուրքերն ու խորվաթները: Կարծում եմ՝ թեժ է լինելու:

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:

Վերա Մարտիրոսյան՝ Փարիզից

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League