Իրանցի կանանց սխալ հագուկապի պատճառով գետերը չորանում են. բարձրաստիճան հոգևորական
INTERNATIONAL NEWSԻրանցի բարձրաստիճան հոգևորական Սեյեդ Յուսեֆ Տաբատաբինեժադն իր վերջին ելույթի ժամանակ ասել է, որ իրանցի կանանց՝ եվրոպացիներից ու ամերիկացիներին կրկնօրինակած սխալ հագուկապի պատճառով գետերը չորանում են:
Ինչպես նշում է The Independent-ը, հոգևորականի խոսքերով, իրանցի կանանց համաիսլամական դրես-կոդը բացասական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա: Որպես օրինակ՝ Տաբատինեժադը նշել է երկրում մեծ թվով գետերի չորացումը:
«Եթե կանայք շարունակեն ապագայում էլ այսպես հագնվել, ապա բնապահպանական ճգնաժամը գնալով ավելի կխորանա»,-ասել է հոգևորականը Սպահանի մզկիթներից մեկում:
Աղբյուրը նկատում է, որ իմամի հայտարարությունը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել նրա հայրենիքում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



