Քլինթոնը և Թրամփը մեկնաբանել են Օռլանդոյի կրակոցները
INTERNATIONAL NEWSԱՄն նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնը և Դոնալդ Թրամփը արձագանքել են Օռլանդո քաղաքի գիշերային ակումբի հրաձգությանը, որտեղ զոհվել է 20 մարդ, հայտնում է Gazeta.ru-ն:
«Արթնացա և լսեցի կործանարար նորություն Ֆլորիդայից: Քանի դեռ սպասում ենք լրացուցիչ տեղեկության, իմ մտքերը նրանց հետ են, ովքեր տուժել են այդ հրեշավոր գործողությունից»,- գրել է Քլինթոնը Twitter-ում:
Իր հերթին, Թրամփը այն անվանել է «շատ վատ» իրադարձություն, որտեղ շատ մարդիկ են զոհվել և վիրավորվել: Նա նաև գրել է, որ ոստիկանությունը հետաքննում է հնարավոր ահաբեկչությունը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ անհայտ անձի կողմից հրաձգության հետևանքով Օռլանդոյի Pulse գեյ ակումբում զոհվել է շուրջ 20 մարդ, 42-ը` հոսպիտալացվել: Ոստիկանությունը ակումբից դուրս է բերել 30 մարդու:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



