Մոդրիչի հիասքանչ գոլը հաղթանակ պարգևեց Խորվաթիային Թուրքիայի դեմ խաղում
SPORTԵվրոպայի 2016 թվականի առաջնության D խմբի առաջին տուրում մրցում էին Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականները:
Գրեթե հավասար պայքարում ընթացած 1-ին խաղակեսում շատ էին ընդհարումները:
Առաջին խաղակեսի կարևորագույն պահը եղավ խաղավերջում. 41-րդ րոպեին հեռու տարածությունից Լուկա Մոդրիչի ֆանտաստիկ հարվածն անկասելի էր:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 52-րդ րոպեին խորվաթների ավագ Դարիո Սրնան շատ մոտ էր հաշիվը կրկնապակելուն. 20 մետր հեռավորությունից Սրնայի իրացրած տուգանայինից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: 2 րոպե անց Սրնան կրկին մոտ էր գոլ խփելուն, սակայն հիանալի դիրքից շեղ հարվածեց:
Երկրորդ խաղակեսում Խորվաթիայի ազգային թիմի ֆուտբոլիստները բավականին մեծ առավելությամբ գործեցին:
72-րդ րոպեին գնդակը կրկին ետ մղվեց Բաբաջանի պաշտպանած դարպասի հորիզոնական ձողից. այս անգամ էլ Պերիշիչի գլխով հարվածից հետո դարպասաձողն օգնության հասավ թուրքերին:
Մնացած ժամանակահատվածում էլ բավականին վտանգավոր պահեր կային, սակայն հաշիվը մնաց անփոփոխ:
Այսպիսով, Խորվաթիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով:
Խմբի մյուս խաղում կմրցեն Իսպանիան և Չեխիան:
Թուրքիա - Խորվաթիա՝ 0:1
գոլը՝ Մոդրիչ (41)