Honda-ն ներկայացրել է CR-Z հիբրիդի «հրաժեշտի» մոդելը (լուսանկարներ)
SOCIETYՃապոնական Honda մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է CR-Z hիբրիդի «հրաժեշտի» մոդելը, որը ստացել է Final Label անվանումը: Հայտնի է, որ 2010թ. ի վեր արտադրվող մեքենան շատ շուտով հանվելու է արտադրական գծից:
Ինչպես նշում է motor.ru-ն, մեքենան համալրված է 1.5 լ աշխատանքային ծավալով, 130 ձիաուժ հզորությամբ քառագլան բենզինային շարժիչով:
Ընդհանուր առմամբ, 2010թ. ի վեր Honda-ն արտադրել է մոտ 2 մլն CR-Z հիբրիդ: Սակայն վերջին տարիներին գնորդների շրջանում տվյալ մոդելի նկատմամբ նկատվել է պահանջարկի զգալի անկում: Այդ պատճառով, մոդելը 2014թ. հանվել է եվրոպական, իսկ 2015թ.՝ ամերիկյան շուկայից:

1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



