WikiLeaks-ը մտադիր է նոր նամակներ հրապարակել Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստից. Ջուլիան Ասանժ
INTERNATIONAL NEWSWikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ իր կազմակերպությունը պատրաստվում է ավելի շատ էլեկտրոնային նամակներ հրապարակել, որոնք Հիլարի Քլինթոնը ուղարկել և ստացել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած ժամանակ:
Ինչպես նշում է The Guardian-ը`ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը Հետախուզությունների դաշնային բյուրոյի հետաքննության տակ է գտնվում` պարզելու համար, թե արդյոք վերջինս խախտել է դաշնային օրենքը` օգտագործելով իր անձնական էլեկտրոնային փոստը գաղտնի տեղեկություն հաղորդելու համար:
«Մենք նոր տեղեկություն ենք պատրաստվում հրապարակել Հիլարի Քլինթոնի հետ կապված: Մենք էլեկտրոնային նամակների հրապարակման ենք նախապատրաստվում», - ասել է Ասանժը բրիտանական ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



