Ֆաբրեգաս. Գերմանիան ու Իտալիան կրկնօրինակում են Իսպանիայի խաղը
SPORTԻսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ Գերմանիայի ու Իտալիայի ընտրանիները սկսել են խաղալ «ֆուրիա ռոխայի» խաղաոճով:
«Կասկած չունեմ համաշխարհային ֆուտբոլի վրա Իսպանիայի հավաքականի ազդեցության վերաբերյալ: 2006-ից 2008 թվականների ընթացքում, երբ մենք սկսեցինք մեր ներկայիս ոճով խաղալ, չեմ հիշում որևէ հավաքականի, որը կփորձեր նույնկերպ գործել:
Եթե այդ ոճով ես խաղում, սակայն չես հաղթում, քեզ ոչ ոք չի կրկնօրինակի: Բայց երբ դու հաջողութան ես հասնում, մարդիկ սկսում են նմանակել քո տակտիկան: Իհարկե, Իսպանիային կրկնօրինակողների թվում է Գերմանիան և նույնիսկ Անտոնիո Կոնտեի գլխավորած Իտալիայի ընտրանին»,- ասել է Ֆաբրեգասը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



