Նիգերիայում պայթյունից մոտ 50 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՆիգերիայի հյուսիս-արեւելքում՝ Սաբոն Գարի քաղաքի շուկայում, պայթյունից հետեւանքով 47 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աֆրիկյան պետությունում իր աղբյուրները: Ավելի քան 50 մարդ վիրավորվել է:
Հարձակման կազմակերպիչներն անհայտ են, բայց այդ տարածաշրջանում վերջին ժամանակներս մեծ թվով մարդիկ են զոհվել «Բոկո Հարամ» կազմակերպության գրոհայինների ձեռքով, գրում է Gazeta-ն:
«ԱՄՆ-ը նիգերացի ժողովրդի կողքին է արմատականության դեմ նրանց պայքարում: Մենք Նիգերիայի կառավարության եւ միջազգային գործընկերների հետ կշարունակենք մեր աշխատանքը Բոկո Հարամի դեմ պայքարելու համար»,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



