Թաիլանդում այրվել է օդանավակայան ուղեւորներ տեղափոխող ավտոբուսը
INTERNATIONAL NEWSԲանգկոկում բռնկվել եւ ամբողջովին այրվել է օդանավակայան ուղեւորներ տեղափոխող ավտոբուսը։ Վարորդը հասցրել է բացել դուռը եւ տարհանել ուղեւորներին։ Տուժածներ չկան, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Միջադեպը տեղի է ունեցել օդանավակայան տանող մայրուղու վրա։ Ավտոբուսի շարժիչը բռնկվել էր հենց ընթացքից։ Կրակը սկսել էր արագ տարածվել։ «Երբ հրշեջ մեքենաները ժամանել են դեպքի վայր, ավտոբուսն արդեն ամբողջովին այրված է եղել։ Բարեբախտաբար ուղեւորներից ոչ ոք չէր տուժել»,– հայտնել է Թաիլանդի մայրաքաղաքի Լաթքրաբանգ շրջանի փոխոստիկանապետը։
Հրդեհի պատճառները պարզվում են։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



