Ժնեւում աշխատանքն Է սկսում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 32-րդ նստաշրջանը
INTERNATIONAL NEWSԺնեւում բացվում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 32-րդ նստաշրջանը, որի աշխատանքը կշարունակվի մինչեւ հուլիսի 1-ը: Խորհրդի կազմի մեջ մտնող 47 երկրների ներկայացուցիչները քննարկելու են հրատապ իրավապաշտպան խնդիրները, այդ թվում՝ Ուկրաինայի, Սիրիայի, Բուրունդիի, Էրիթրայի, Հարավային Սուդանի եւ մի շարք այլ երկրների ու տարածքների իրադրությունը, ինչպես նաեւ ռասիզմի դեմ պայքարը, կանանց, միգրանտների իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատության ապահովումը:
Ինչպես հայտնել Է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, ՄԱԿ-ի մարդու իավունքների հարցերով գերագույն կոմիսար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը հունիսի 29-ին նոր տեղեկատվություն կներկայացնի Ուկրաինայի ու Բուրունդիի իրադրության վերաբերյալ, «ինչից հետո կկայանա ինտերակտիվ երխոսություն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



