10 ամենաամուր աստղային ընտանիքները
LIFEԳոլդի Հոուն և Կուրտ Ռասել
Գոլդի Հոունի և Կուրտ Ռասելի սիրավեպը սկսվել է 1984 թվականին «Հերթափոխը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այդ ժամանակ նրանք երկուսն էլ անհաջող ամուսնություններ ունեին և երկուսն էլ երեխաներ էին դաստիարակում: Նրանք Հոլիվուդում համարվում են գրեթե կատարյալ զույգ՝ չնայած նրան, որ հարսանիք չեն ունեցել:

Մելանի Գրիֆիտ և Անտոնիո Բանդերաս
Դերասանները ծանոթացել են 1995 թվականին և չնայած երկուսն էլ ամուսնացած էին այդ ժամանակ՝ շուտով ամուսնալուծվել են և ամուսնացել իրար հետ: Մելանի Գրիֆիտը բազմիցս բուժվել է ալկոհոլի և թմրադեղերի կախվածությունից, մի քանի տարի առաջ նրա մոտ հայտնաբերվել է մաշկի քաղցկեղ, սակայն նրա ամուսինը միշտ իր կողքին է եղել:

Թոմ Հենքս և Ռիտա Ուիլսոն
Իր նոր սիրեցյալի համար դերասան Թոմ Հենքսը հեռացել է իր առաջին կնոջից: Այժմ նրանք շարունակում են ներդաշնակ ապրել իրար հետ, միասին փորձում են օգնել բնապահպանական խնդիրների լուծմանը և սպասում են նոր թոռնիկերի:

Սառա Ջեսիքա Պարկեր և Մեթյու Բրոդերիկ
Բրոդերիկի հետ ծանոթությունից առաջ Պարկերը մի քանի աղմկալի սիրավեպ է ունեցել, այդ թվում՝ Ռոբերտ Դաունի-կրտսերի և Ջոն Քենեդի-կրտսերի հետ: Չնայած ամուսնական կյանքում ունեցած խնդիրներին, ինչպիսին է Մեթյուի կողմից դավաճանությունը, նրանք մինչև այժմ միասին են, երջանիկ և ունեն երեք երեխա:

Հելենա Բոնեմ Կարտեր և Թիմ Բարտոն
Երկուսն էլ տաղանդավոր, խարիզմատիկ և փոքր ինչ տարօրինակ են: Երբեմն նրանք, իհարկե, հոգնում են իրարից: Որպեսզի դա առավելագույնս հազավեպ լինի, նրանք անգամ ապրում են առանձին հարևան տներում, որոնք միացած են գաղտնի մուտքով: Վերջերս նրանց հարաբերություններում ճգնաժամ էր վրա հասել, սակայն զույգն այն հաղթահարել է և շարունակում է մնալ միասին և դաստիարակել երկու երեխաներին:

Վիկտորյա և Դևիդ Բեքհեմ
Նրանց մասին ինչեր ասես չեն պատմում, օրինակ, որ նրանց միությունն ընդամենը բիզնես-նախագիծ է, և որ Դևիդն անընդհատ դավաճանում է Վիկտորյային: Այնուամենայնիվ, նրանք միասին են արդեն 15 տարի և ունեն չորս երեխա: Բեքհեմները ժամանակակից ընտանիքի օրինակ են, որտեղ ժամանակ կա և՛ աշխատանքի, և՛ երեխաների դաստիարակության համար:

Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ
Չնայած Բրեդը և Անջելինան ամուսնացած չեն, բայց արդեն գրեթե ոչ մեկ չի կասկածում, որ նրանք իրար համար են ստեղծված: Դերասաններն այժմ երջանիկ են իրենց մեծ ընտանիքի հետ, և այդ ամենը չնայած Անջելինայի երիտասարդ բուռն տարիներին և Ջենիֆեր Էնիստթոնի հետ Փիթի առաջին ամուսնությանը:

Գվեն Ստեֆանի և Գևին Ռոսդեյլ
Գվենը և Գևինը ծանոթացել են 1996 թվականին, իսկ 2002-ին՝ ամուսնացել: Չորս տարի անց նրանք ունեցել են իրենց առաջնեկին, իսկ այնուհետև ևս երկու որդի: Անցյալում՝ Գևինը շատ մութ պահեր է ունեցել՝ անկանոն հարաբերություններ, այդ թվում նաև միասեռական:

Ջեսիկա Ալբա և Քեշ Ուորեն
Ջեսիկան և Քեշը ծանոթացել են 10 տարի առաջ, 2007 թվականին նրանք ամուսնացել են: Ամուսնության յոթ տարիների ընթացքում Ալբան երկու աղջիկ է ունեցել: Նրանք համարվում են օրինակելի ծնողներ. հենց ընտանիքն է նրանց համար առաջին տեղում:

Նաոմի Ուոթս և Լիվ Շրայբեր
Ուոթսը և Շրայբերն իրար հետ են ինը տարի: Նրանք երկու որդի են դաստիարակում և հազվադեպ են հայնվում կարևոր միջոցառումներին առանձին:




