Էյֆելյան աշտարակը կլուսավորեն ԱՄՆ-ի դրոշի գույներով ի հիշատակ Օռլանդոյի զոհերի
INTERNATIONAL NEWSԷյֆելյան աշտարակը կլուսավորեն ԱՄՆ-ի դրոշի գույներով ի հիշատակ Օռլանդոյի (Ֆլորիդայի նահանգ) զոհերի: Այդ մասին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոյին:
Բացի այդ, ԱՄՆ-ի դրոշը կբարձրացվի Փարիզի քաղաքապետարանի շենքի վրա: Քաղաքային խորհրդի նիստը կբացվի զոհվածների հիշատակին նվիրված լռության րոպեով:
Հունիսի 12-ին Օռլանդոյում զինված հարձակման են ենթարկվել գիշերային ակումբի այցելուները: Ըստ վերջին տվյալների, զոհվել Է 49 մարդ, եւս 53-ը տուժել են: Հանցագործն սպանված Է: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեղի ունեցածը որակել Է ահաբեկչական գործողություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



