Yerevan, 21.August.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի ԱՉԳ նավթի հանքահորից եկամուտները խիստ նվազել են

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի`  «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» գլխավոր նավթահորերի համալիրից արդյունահանվող նավթի վաճառքից մուտքերը 2016 թվականի հունվար-մայիսին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 30,3 տոկոսով նվազել են` ընթացիկ տարվա հինգ ամսիներին կազմելով 1,8 մլրդ դոլար:

Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` հղում կատարելով հիմնադրամի տվյալներին:

«Տարվա սկզբից գործնականում յուրաքանչյուր ամիս արտահանվող ադրբեջանական նավթի գներն աճել են, սակայն, չնայած դրան, ԱՉԳ-ից Հիմնադրամի եկամուտները նվազել են: Դա նշանակում է, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ԱՉԳ-ի կոնտրակտային հարթակում նավթի արդյունահանման ծավալները սկսել են զգալիորեն նվազել», -հաղորդում է գործակալությունը:

ԱՉԳ-ից Նավթի հիմնադրամի եկամուտների վերելքի բարձրագույն կետը՝ ամսական միջինը 1,6 մլրդ դոլար, գրանցվել էր 2011 թվականին: 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 580 մլն դոլար, իսկ 2016 թվականի հինգ ամիսներին` միջինը 360 մլն դոլար:

ԱՉԳ-ի հանքահորերի մշակման վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 1994 թվականի սեպտեմբերի 20-ին եւ ուժի մեջ մտել նույն թվականի դեկտեմբերի 12-ին:

«Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» նախագծի մասնակիցներ են բրիտանական BP-ին (35,78 տոկոս), ամերիկյան Chevron-ը (11,27 տոկոս), Exxon Mobil-ը (8 տոկոս), հնդկական ONGC VideshLimited-ը (2,72 տոկոս), ճապոնական Inpex-ը (10,96 տոկոս), Itochu-ն (4,3 տոկոս), Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը` SOCAR (11,65 տոկոս), նորվեգական Statoil-ը (8,56 տոկոս), թուրքական TPAO-ն (6,75 տոկոս):

Համաշխարհային բանկը 2016 թվականի հունիսին հրապարակած «Գլոբալ տնտեսական սպասումների զեկույց»-ում (GEP) հայտնել է, որ 2016 թվականին Ադրբեջանի տնտեսության մեջ 1,9 տոկոս նվազում է սպասվում: Զեկույցի հունվարյան հրապարակման մեջ ՀԲ-ն Ադրբեջանի տնտեսության 0,8 տոկոս աճ էր կանխատեսել:

«Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին SOCAR-ում հայտնել են, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը 2016 թվականի հունվար-ապրիլին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 8,5 տոկոսով կրճատել է նավթի արդյունահանման ծավալը, ինչը կապված է ինչպես նավթի համաշխարհային շուկայում պահանջարկի նվազման, այնպես էլ ադրբեջանական նավթահանքերում նավթի պակասելու հետ:

Fins.az լրատվական կայքը, հղում կատարելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) զեկույցին, հայտնում է, որ 2016 թվականին Ադրբեջանում նավթի արտադրանքի միջին ծավալը օրական 20 հազար բարելով պակասելու է:

Ըստ OPEC-ի` Ադրբեջանում այս տարվա մարտին օրական արտադրվել է 840 հազար բարել նավթ, որը հունվարի համեմատ, փոքր է 10 հազար բարելով, իսկ փետրվարի համեմատ` 20 հազար բարելով:

OPEC-ի կանխատեսումներով` Ադրբեջանում միջին տարեկան կտրվածքով նավթի օրական արտադրանքի ծավալը կընկնի 820 հազար բարելի:

Նավթի համաշխարհային գներն անցյալ տարվանից մոտ երկու անգամից ավելի ընկնելու, արդյունահանման ծավալների նվազելու հետեւանքով գլխավորապես էներգակիրների արտահանումից կախված Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խոր ճգնաժամում: Այժմ Ադրբեջանը ցանկանում է մեծացնել գազի արտահանումը, ինչի համար առաջ է քաշել «Հարավային գազային միջանցք» նախագիծը, որով նախատեսվում է գազ արտահանել Թուրքիա եւ Եվրոպա: Սակայն, այդ նախագծի իրականացման համար Ադրբեջանին նվազագույնը 10 մլրդ դոլար է անհրաժեշտ, ինչի հայթայթման գործում որոնումները դեռեւս շարունակվում են:

SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը հայտարարել է, որ հաշվարկները ցույց են տալիս, որ, նավթի եւ գազի սպասվող գնից ելնելով, գազային «Շահ Դենիզ -2» եւ «Հարավային գազային միջանցք» նախագծերից եկամուտները կգերազանցեն ծախսերը 2028-2030 թվականներին մոտ:

Միջազգային վարկանիշային Standart & Poor`s, Mood`s եւ Fitch Ratings գործակալությունները այս տարվա հունվար-փետրվարին մեկ դիրքով իջեցրել են Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշը եւ նրան շնորհել արտասահմանյան եւ տեղական արժույթով երկարաժամկետ եւ կարճաժամկետ սուվերեն վարկային BB+` «աղբային» մակարդակի է վարկանիշ, ինչն իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետև միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով:

The Financial Times թերթը գրում է, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսից ավելին կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia