Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Եգիպտացորենի մազիկներն այլևս երբեք դեն չեք նետի

LIFE

Այս հացահատիկը բնության անգին նվերներից է: Եգիպտացորենի մեջ օգտակար է ամեն ինչ` և հատիկները, և տերևները, և մազիկները, և ցողունը:

Հայտնի է, որ եգիպտացորենը ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովի սիրելի հացահատիկն էր, և նա կարգադրել էր, որպեսզի ցորենը և տարեկանի դաշտերը փոխարինվեն եգիպտացորենի դաշտերով: Եգիպտացորենն այն եզակի հացահատիկներից է, որի օգտակար հատկությունները զարմանահրաշ կերպով նպաստում են մի շարք հիվանդությունների ապաքինմանը:

Վիտամինային կոմպլեքս
vitamin

100 գ եգիպտացորենի հատիկները պարունակում են 75 գ ջուր, 3.3 գ սպիտակուց, 1.1 գ ճարպ, 18գ ածխաջուր: Եգիպտացորենի մեջ առկա են В խմբի գրեթե բոլոր վիտամինները (В1, В2, В5, В6, В9), ինչպես նաև՝ վիտամիններ А-ն, Е-ն, К-ն, D-ն, С-ն, հանքանյութերից` մագնեզիում, կալիում, ֆոսֆոր, ցինկ, երկաթ, սելեն և այլն:

Վերը նշվածից հետևում է, որ շնորհիվ իր մեջ առկա В խմբի վիտամինների, եգիպտացորենն ամրացնում է նյարդային համակարգը և հիանալի պրոֆիլակտիկ միջոց է անքնության և դեպրեսիայի դեմ: К վիտամինի առկայությունը բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, վիտամին D-ն ամրացնում է ոսկորները և ատամները, բնության հակաօքսիդանտ վիտամին Е-ն անփոխարինելի է մազերի և մաշկի համար, վիտամին С-ն ամրապնդում է իմունիտետը, իսկ հանքանյութերի առկայությունը բարելավում է արյան շրջանառությունը և նյութափոխանակության գործընթացը:

egiptacoren

Եգիպտացորենը՝ որպես սննդամթերք
Խոհարարության մեջ եգիպտացորենն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների մեջ, իսկ եգիպտացորենի ալյուրը կազմում է հրուշակեղենի, շիլաների և պուդինգների բաղադրատոմսի անփոխարինելի մասը:

Եգիպտացորենի շիլան, շնորհիվ իր մեջ պարունակվող մանրաթելի, շատ արդյունավետ է մարսողական խնդիրներ ունեցողների համար: Այն օգնում է փորկապության, թութքի խնդիրների ժամանակ և հիանալի պրոֆիլակտիկ միջոց է հաստ աղիի քաղցկեղը կանխելու և արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար: Եգիպտացորենը պարունակում է մեծ քանակությամբ ֆոլիաթթու և հենց դրա շնորհիվ՝ անփոխարինելի է համարվում հղի կանանց և կերակրող մայրերի համար: Եգիպտացորենի հատիկների դեղին գույնն էլ վկայում է դրանում առկա կարոտինի մասին, որն անհրաժեշտ է լավ տեսողության և առողջ մաշկի համար:

Բոլորին հայտնի են եգիպտացորենի ձեթի առողջարար հատկությունները: Այն խորհուրդ է տրվում օգտագործել շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի և ճարպակալման խնդիրներ ունեցող մարդկանց:

kukuruz22Եգիպտացորենը՝ բժշկության մեջ
Եգիպտացորենն իր հատկություններով օգտագործվում է ոչ միայն խոհարարության, այլև բժշկության մեջ: Հայտնի է, որ այն ունի վերքերն արագ բուժելու հատկություն  և օգտագործվում է մաշկային տարբեր հիվանդությունները  բուժելու  համար:

Հնում, երբ դեռ չկային դեղահաբեր, և դեղագործությունը զարգացած չէր, տատիկները տապակում էին եգիպտացորենի հատիկները, որից հետո ճզմում էին դրանք և ստացված խյուսը դնում մաշկի վնասված մասին:

Հատկապես շատ օգտակար են եգիպտացորենի մազիկները: Բժշկության մեջ այն լայնորեն կիրառում են՝ որպես լյարդի, միզամուղ և լեղու արտադրման միջոցներ:

Եգիպտացորենի մազիկների թուրմն օգտակար է խոլեցիստիտի, լեղապարկի և միզապարկի հիվանդությունների, ինչպես նաև շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար:

Եգիպտացորենի մազիկների մյուս կարևոր առողջարար հատկություններից են տոքսինների վնասազերծումը, նյութափոխանակության կարգավորումը: Այն  նպաստում է արյան մակարդմանը և ունի հանգստացնող ազդեցություն նյարդային համակարգի վրա: Ֆիտոթերապիայում եգիպտացորենի մազիկների թուրմը խորհուրդ է տրվում օգտագործել հոդացավերի դեպքում:

Դիետոլոգների հավաստմամբ՝ եգիպտացորենը չեզոքացնում է տապակած և յուղոտ ուտելիքների վնասը: Այդ պատճառով էլ  ճարպոտ սննդի սիրահարներին խորհուրդ է տրվում հաճախակի օգտագործել եգիպտացորենից պատրաստված ճաշատեսակներ: Եգիպտացորենի ձեթը խորհուրդ է տրվում օգտագործել բազմաթիվ դիետաների ընթացքում, քանի որ այն հեռացնում է օրգանիզմից վատ խոլեստերինը, տոքսինները: Որպեսզի ախորժակը սահմանափակվի՝ դիետոլոգները խորհուրդ են տալիս եգիպտացորենի ձեթ օգտագործել մի շարք դիետաներում:

Կարևոր է իմանալ
Հիշեք, որ նույնիսկ ամենաօգտակար մթերքը կարող է ունենալ որոշ հակացուցումներ: Եգիպտացորենի ձեթ խորհուրդ չի տրվում օգտագործել այն անձանց, ովքեր հակում ունեն տրոմբների առաջացման, արյան մակարդման բարձրացման և տրոմբոֆլեբիտի:

Եգիպտացորենի ձեթը հակացուցված է ախորժակի բացակայության, խոցի, 12-մատնյա աղիի խնդիրների, ցածր քաշի դեպքում: Եգիպտացորենի ձեթ օգտագործելիս՝ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League