Արգենտինայում ջրհեղեղի պատճառով ավելի քան 11 հազար մարդ է տարհանվել
INTERNATIONAL NEWSԱրգենտինայի Բուենոս Այրեսի նահանգի տարածքում ջրհեղեղի հետեւանքով ավելի քան 11 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը: Այս մասին հաղորդում է «Ասոշեյթեդ Փրեսը»՝ վկայակոչելով իշխանության ներկայացուցիչներին:
Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհի եւ 3 հազար տարհանվածի մասին: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, եւս մեկ մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Արգենտինայի անվտանգության հարցերով պետքարտուղար Սերխիո բերնին այցելել է աղետից առավել շատ տուժած շրջաններ: Նա հայտարարել է, որ Բուենոս Այրեսի նահանգից տարհանվել է 11 հազար մարդ: Տեղի հեռուստատեսությունը կադրեր է ցուցադրել, որտեղ երեւում է, թե ինչպես են փրկարարները նավակներով ստուգում քաղաքի փողոցները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



