Լևոն Պաչաջյանն ափսոսանք է հայտնել «Միկա»-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
SPORTՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանն իր ափսոսանքն է հայտնել Երևանի «Միկա»-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
«Նորից վատ լուր հայկական ակումբային ֆուտբոլից, այս անգամ «Միկա»-ն ... Մի ակումբ, որը երկար տարիներ իր կայուն ենթակառուցվածքներով շատ կարևոր դեր էր խաղում հայկական ակումբային ֆուտբոլում կարելի է ասել կազմալուծվում է։ Ըստ ակումբի ֆԲ կայքի նրանք մտադիր են խաղալ առաջին լիգայում։ Շատ ափսոս, որ երբեմնի հզոր ակումբներից մեկը նման բախտի է արժանանում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաչաջյանը, ով կարճ ժամանակահատված նախկինում հանդես է եկել նաև «Միկա»-ում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միկա»-ն մտադիր է հաջորդ մրցաշրջանում ելույթները շարունակել Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում և չի պատրաստվում երկարաձգել թիմի մի շարք փորձառու ֆուտբոլիստների հետ պայմանագրերը: Հայտնի է, որ «Միկա»-ում առկա են ֆինանսական լուրջ խնդիրներ: