Yerevan, 24.February.2026,
00
:
00
BREAKING


Տարոն Մարգարյանը հանձնարարել է պայքարել բացօթյա ապօրինի առևտրի դեմ

SOCIETY

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքացիների ընդունելությունների վերաբերյալ զեկուցվել է, որ մայիս ամսվա ընթացքում քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ընդունելություններին մասնակցել է 755 քաղաքացի: Բարձ րացված հարցերից 633-ին տրվել է համապատասխան լուծում և սպառիչ պատասխան, իսկ 111-ը դեռևս կատարման ընթացքում է: Անդրադառնալով քաղաքացիների կողմից ստացվող դիմում-գրությունների բովանդակային մասին՝ քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է մեկ անգամ ևս ուսումնասիրել նույն հարցի վերաբերյալ տարբեր տարիներին ստացված բոլոր  դիմումներն ու գրությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 «Մենք անընդհատ կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին զանգահարել թեժ գծերով և տեղեկացնել խնդիրների մասին։ Անշուշտ, կարևոր է, որ մեր համապատասխան ծառայությունները արագ արձագանքում և ընթացք են տալիս այդ ահազանգերին, ինչպես նաև ներկայացված բողոք-դիմումներին, բայց դա բավարար չէ: Պետք է նաև հետևել, որպեսզի նմանատիպ խնդիրները չկրկնվեն։ Ըստ այդմ ուսումնասիրեք մասնավորապես ստացված դիմումների բնույթը, գույքագրեք հաճախ կրկնվող թեմաները, որպեսզի մեզ համար էլ պարզ լինի, թե հիմնականում ինչ հարցերով են մեզ դիմում մեր բնակիչները։ Եթե մեր համաքաղաքացիներից մի քանիսին մտահոգում է նույն հարցը, սա արդեն մեր բնակիչների խնդիրները չեն, սա արդեն մեր խնդիրն է։ Անընդունելի է, երբ մարդիկ ամիսներ շարունակ միևնույն հարցով են դիմում մեզ: Հանգամանորեն ուսումնասիրեք դիմումներն ու զեկուցեք արդյունքների մասին, որպեսզի հետագա քայլեր ձեռնարկենք` նմանատիպ խնդիրներին հիմնովին լուծում տալու համար», - ընդգծել է  Տարոն Մարգարյանը:

Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության արդյունքում նախորդ շաբաթ  գրանցվել է  8  դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ:  Նշված  ժամանակահատվածում  ապամոնտաժվել է 1 չգործող կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու  խստացնել հսկողությունը հատկապես ոչ աշխատանքային ժամերին և հանգստյան օրերին:

«Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է լինեն ամենօրյա: Հսկողությունը պետք է խստացվի հատկապես հանգստյան օրերին, երբ բակային տարածքներում նկատվում են ապօրինի առևտրի դեպքեր:  Երևույթի կանխարգելման և բացառման ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանք է տարվել, այդ թվում գյուղմթերքի տոնավաճառների կազմակերպման, ինչպես նաև մարաքաղաքի տարբեր վարչական շրջաններում գյուղմթերքների փոքր շուկաների ստեղծման հետ կապված: Այս գործընթացը լինելու է շարունակական և արվելու է հնարավորը՝ քաղաքակիրթ առևտո ւր իրականացնելու մշակույթը մեզանում արմատավորելու և բացօթյա ապօրինի առևտուր երևույթը վերացնելու համար»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բնապահպանության վարչության պետի փոխանցմամբ մայրաքաղաքում  շարունակվում են ծաղկապատման, այգիների մաքրման և ծառերի ձևավորման  աշխատանքները:  Զեկուցվել է նաև, որ ըստ ժամանակացույցի իրականացվում է չորացած և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերի նկատմամբ մասնագիտական միջամտությունները: Քաղաքապետը հանձնարարել է իրականացվող աշխատանքների վերաբերյալ նախապես իրազեկել բնակիչներին:

Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan Foundation