Թուրքիայում քուրդ զինյալները պայթուցիկով մեքենայով հարձակվել են դատարանի շենքի վրա
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Թունջելի (նախկին Դերսիմ) նահանգի Օվաջըք գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները պայթուցիկով բեռնավորված մեքենայով հարձակում են իրականացրել դատարանի շենքի մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Մեքենայի պայթյունի հետևանքով վիրավորվել է ինը մարդ, նրանցից երեքի վիճակը ծանր է: Հաղորդվում է, որ վիրավորների շարքում է նաև դատախազի կինը: Վիրավորներից երկուսը ոստիկաններ են:
Պայթյունի հետևանքով զգալիորեն տուժել են նաև հարակից շինությունները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



