Անգլիացի երկու երկրպագու ազատազրկվել է անկարգություններին մասնակցելու համար
INTERNATIONAL NEWSՖուտբոլի անգլիացի երկու երկրպագու ազատազրկվել է «Եվրո 2016»-ի խաղերի ժամանակ տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «gazeta.ru»-ին, նրանք ազատազրկվել են երկու ամիս ժամկետով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն «Եվրո 2016»-ի մասնակիցների ցանկից կարող է հեռացնել Անգլիային և Ռուսաստանին: Դա տեղի կունենա, եթե երկրպագուների կողմից խուլիգանական գործողությունները շարունակական բնույթ կրեն:
Կազմակերպությունը երկու կողմերին նախազգուշացրել է Մարսելում տեղի ունեցած անկարգությունների պատճառով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



