ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում ՌԴ-ի հետ
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ն նոր գործողություններ Է ձեռնարկել ՌԴ-ի հետ քաղաքական եւ ռազմական ուղիները բաց պահելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչ Կարմեն Ռոմերոյի հայտարարության մեջ, որը տարածվել Է Բրյուսելում:
«ՆԱՏՕ-ն արդեն ձեռնարկել Է նոր նախաձեռնություններ՝ Ռուսաստանի հետ քաղաքական եւ ռազմական ուղիները պահպանելու համար: ՆԱՏՕ-ի զորավարժանքները բաց են դիտորդների, այդ թվում նաեւ Ռուսաստանի համար»,- նշված Է փաստաթղթում:
Ռոմերոյի խոսքով՝ ՆԱՏՕ-ն բազմիցս հասկանալ է տվել, որ առճակատում չի փնտրում ՌԴ-ի հետ: «Ավելի քան երկու տասնամյակ մենք փորձում Էինք համագործակցության հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ»,- նշել Է դաշնքի ներկայացուցիչը:
Հուլիսի վերջին դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Էր, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում Ռուսաստանի հետ առճակատման եւ սպառազինությունների մրցավազքի վերսկսման, բայց պարտավոր Է ապահովել իր անդամ երկրների պաշտպանությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



