Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի պաշտոնանկ ԱԱ նախարարը իշխանությանը սպառնում է 2800 ինտիմ տեսանյութերով

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանի ազգային անվտանգության շնորհազուրկ նախարար Էլդար Մահմուդովը, որը ներկայում գտնվում է տնային կալանքում, իշխանությանը սպառնացել է հրապարակել իր մոտ գտնվող 2800 կոմպրամատները` բարձրաստիճան չինովնիկներին մերկացնող ինտիմ տեսանյութերը:«Ազադլըգ» թերթն այս առնչությամբ գրում է, որ այն փաստը, որ իշխանությունների վերաբերյալ կոմպրոմատները հրապարակելու Էլդար Մահմուդովի սպառնալիքը շրջանառության մեջ է դրվել կենտրոնական բանկի` կալանքում գտնվող նախկին տնօրեն Ջահանգիր Հաջիեւի կնոջ` Զամիրա Հաջիեւայի ձերբակալության որոշումից հետո, պատահականություն չէ, քանի որ Էլդար Մահմուդովն ու Ջահանգիր Հաջիեւը խնամիներ են, եւ հնարավոր է` այդ տեղեկատվությունը իշխանություններին ուղղված ուղերձ է:

«Եթե այս դատողությունները հիմնավորված են, ապա մոտ ժամանակում Ադրբեջանում սենսացիոն փաստերի վկա կլինենք», -գրում է թերթը:

Թերթը գրում է, որ Էլդար Մահմուդովի ձեռքում իշխանությունների վերաբերյալ 2800 ինտիմ տեսանյութեր լինելու մասին լուրը հրապարակել է ԱԱՆ նախկին աշխատակից Արաստուն Օրուջլուն:

«Պատկերացրեք, որ մեծամասնությունը 50-ից բարձր տարիքի 2800 չինովնիկ եւ այդքան էլ սիրուհի տարիներ շարունակ զբաղվել են երկրի պետբյուջեի թալանով. տուն, ավտոմեքենա, շքեղ կյանք…Խոսքը մի քանի միլիարդ դոլարի մասին է: Բնական է, որ այդ միջոցը ձեռք բերելու համար չինովնիկը թալանել է ե’ւ պետությանը, ե’ւ շարքային քաղաքացուն: Ադրբեջանում կայծակնային արագությամբ կարիերա կառուցած մեծ թվով գրավիչ տիկնանց բանակ է ստեղծվել: Չէ որ պահը գալու ժամանակ նրանք եւս կխոսեն…», -գրում է թերթը:

Ադրբեջանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ազգային անվտանգության պաշտոնանկ նախարար Էլդար Մահմուդովի դեռեւս ձերբակալված չլինելը կապված է հենց այդ ինտիմ տեսանյութերի հետ, քանի որ իշխանությունները վստահ են, որ նրա ձերբակալության դեպքում իրենց խայտառակող այդ տեսանյութերը կհայտնվեն սոցցանցերում:

Ավելի վաղ հայտնվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 2015 թվականի հոկտեմբերի 17-ի հրամանագրով ԱԱ նախարար Էլդար Ահմեդ օղլու Մահմուդովին պաշտոնից ազատելու մասին: Նշվել էր, որ անցկացված հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ ԱԱՆ բարձրաստիճան չինովնիկների խումբը երկար ժամանակ հանցավոր գործողություններ է կատարել ձեռնարկատերերի նկատմամբ: Դրա վրա նրանք միլիոններ են վաստակել: Այսպես, Էլդար Մահմուդովի հանձնարարությամբ եւ ԱԱՆ գեներալների ակտիվ մասնակցությամբ ԱԱՆ աշխատակիցների խումբը  գաղտնալսող սարքերով հետեւել է Ադրբեջանի բիզնես վերնախավի եւ միջին բիզնեսի հայտնի ներկայացուցիչների գործունեությանը: Հետագայում այդ բիզնեսմենների նկատմամբ հատուկ վարկաբեկիչ նյութեր են հավաքվել, իսկ հետո ԱԱՆ ղեկավարության հանձնարարությամբ հատուկ ջոկատայինների խումբն ապօրինի ձերբակալություններ է անցկացրել:

Մինչ այժմ զբաղեցրած պաշտոններից հեռացվել են ԱԱՆ 9 բարձրաստիճան, այդ թվում` 4 գեներալ եւ 100-ից ավելի միջին մակարդակի աշխատակիցներ, ձերբակալվել ԱԱՆ 50-ից ավելի աշխատակիցներ:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation