Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս են պանիր ստանում, ինչպե՞ս պահպանել պանիրը: Պանրի տեսակները

LIFE

Պանրի ստեղծման պատմությունը գալիս է դարերից: Նրա ստեղծման նրբությունները հետաքրքում են տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց` քիմիկոսների, կենսաբանների, սննդաբանների:

 

Իրենց ստեղծագործություններում պանիրը հավերժացրել են թե' գեղանկարիչները և թե' քանդակագործները: Պանիրն անգամ իր «աշխարհագրությունն» ունի:


Պանրային ավանդապատումներ


Ըստ ավանդույթի՝ պանիրն ի հայտ է եկել մոտ չորս հազար տարի առաջ: Մի անգամ արաբ վաճառական Քանանը ճանապարհ ընկնելիս իր հետ կաթ է վերցնում: Որպեսզի այն չթթվի, պահում է ոչխարի չորացրած ստամոքսում: Երեկոյան նա նկատում է, որ կաթը վերածվել է հեղուկի և սպիտակ մակարդուկի: Համտեսելուց վաճառականին զարմացնում է յուրահատուկ ու հաճելի համը: Քանանն իր հայտնագործության մասին պատմում է հարևաններին: Այսպես են առաջին անգամ արաբական աշխարհում իմանում պանրի մասին, շատ ավելի ուշ` Եվրոպայում: Պանիրը մտնում էր հին հույների ամենօրյա սննդակարգի մեջ, այդ են վկայում հոմերոսի «Ոդիսական»-ի որոշ հատվածներ: Ըստ հունական պատումների` առյուծի կաթից պատրաստված սպիտակ պանիրը մատուցվում էր Օլիմպոսի աստվածներին: Աստվածաշնչում երեք անգամ հիշատակվում է պանրի մասին: Այսպես. Եսային, իր որդի Թաբեթին ուղարկելով Սավուղ արքայի ռազմական ճամբարը բանակցությունների, հետը դնում է տաս գլուխ պանիր…


Ինչպե՞ս են պանիր ստանում …

 

Մի ժամանակ պանիրն առանձին կերակուր էր համարվում, իսկ հիմա այն օգտագործում են որպես գինու հետ մատուցվող նախուտեստ կամ էլ որպես տարբեր կերակրատեսակներին հավելում: Իսկ ֆրանսիացիները` որպես պանրի իսկական գիտակներ, խնջույքն ավարտում են պանրով: Ընդ որում սկսում են ավելի թեթև տեսակներից և ավարտում առավել խիտ պարունակություն ունեցող տեսակներով: Մինչև սեղանին հայտնվելը պանիրը երկար մշակվում և «դաստիարակվում» է: Նրան «աճեցնում»«գուրգուրում» են երեխայի պես` մշակման ճանապարհին ձևավորելով նրա մեղմ կամ կոշտ «բնավորությունը»: Յուրաքանչյուր պանրատեսակի պատրաստումը սկսվում է կաթից: Վերջինիս ավելացնում են ֆերմենտներ կամ մանրէներ, որոնց օգնությամբ տեղի է ունենում թթվեցումն ու մերումը: Արդյունքում ստացված բաղադրությունը տաքացնում են` հասցնելով թթվեցման վիճակի: Զանգվածը թորում են` շոռն առանձնացնելով շիճուկից: Առանձնացված շոռը փշրում են, ավելացնում աղ, հարկ եղած դեպքում պատում են օգտակար բորբոսով: Կոշտ և կիսակոշտ տեսակների ստացման համար շոռային զանգվածին ճզման եղանակով տալիս են հատուկ ձև և թողնում, որ հասունանա: Փափուկ պանիրների արտադրության մեջ ճզմելու փուլը բացակայում է: Որոշ տեսակներ շատ երկար են հասունանում: Հանրահայտ ռոքֆորը խոնավ քարանձավային միջավայրում հասունացնում են վեց ամսվա ընթացքում: Իտալական «պարմեզանը»` պահելով խոնավ նկուղներում, ստանում են մոտ մեկ տարվա ընթացքում: Ճիշտ և լավ «դաստիարակված» պանրի բուրմունքը ոչ մեկին անտարբեր չի թողնի:

 

Պանրային աշխարհագրություն

 

Պանրային աշխարհը չափազանց հարուստ է, այդուհանդերձ ողջ բազմազանությունը հնարավոր է համակարգել: Պանիրը պայմանականորեն դասում են երկու ընտանիքի` կոշտ և փափուկ, որոնք էլ իրենց հերթին լինում են կիսակոշտ և կիսափափուկ: Սա միակ դասակարգումը չէ. ըստ հնեցման աստիճանի լինում են թարմ և երկար հնեցրած պանիրներ: Բոլորին հայտնի «տնական»պանիրը թարմ պանրի տիպիկ օրինակն է: Մյուս տեսակները` կոշտ կամ փափուկ, հնեցված պանիրներ են: Պանրային ընտանիքի լավագույն ներկայացուցիչներին արժե ճանաչել անուններով:

 

Բրի. պանիրների արքա և արքաների պանիր: Պատված է թավշյա սպիտակ բորբոսով, անտառանուշի բուրմունք է արձակում, ունի նուրբ սերուցքային համ: Ամենահին ֆրասնիական պանիրներից մեկն է:


Կամամբեր. նուրբ նորմանդական կեղևապատ պանիր` պատված բորբոսով, փոքր-ինչ աղի:


Ռոքֆոր. բարձրակարգ պանիրներից ամենաճանաչվածն է: Պատրաստում են ոչխարի կաթից: Այս պանրի պատրաստման գաղտնիքն առ այսօր չի հրապարակվում: Իսկական ռոքֆորն արտադրում են միայն Ռուերգ գավառում: Հասունացման համար այն պահում են կրային անձավներում: Շնորհիվ առանձնահատուկ միկրոմիջավայրի պանրի ներսում ազնվացեղ բորբոս է գոյանում:


Կանտալ"Չեդդեր" խմբի պինդ պանիրներից է, աչքի է ընկնում վառ գույնով և քաղցր ընկույզի բուրմունքով:


Պարմեզան. ընկույզի համով, թունդ, հագեցած պանիր է: Նրանցից լավագույնը «Պարմիջանո ռեջանո»-ն է:


Մոցարելլա. նուրբ բաղադրությամբ փափուկ պանիր է:

 

«Պանրային» ռեկորդներ

 

1840 թ. անգլիացի ագարակատերերը բրիտանական արքայադուստր Վիկտորիայի եվ գերմանական արքայազն Սաշեն-Կոբուրգ-Հոտլանդի հարսանիքի պատվին պատրաստեցին 500 կգ-անոց «ՉԵԴԴԵՌ» պանրի գլուխ, որի համար պահանջվեց 580 կովի կաթ: Հարսանիքից հետո ագարակատերերը խնդրեցին վերադարձնել «գերպանիրը», որպեսզի ցուցադրեն գյուղատնտեսական ցուցահանդեսում: Արքայական զույգն առարկեց: Հետևեց դատական պրոցես, իսկ պանիրն այդ ընթացքում անհետացել էր:

 

1893 թ. բրիտանական ագարակատերերի ռեկորդը գերազանցեցին կանադացիները: Նրանք Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսին ներկայացան 10 տոննայանոց «ՉԵԴԴԵՌ»պանրով, որն արժանացավ ցուցահանդեսի բարձրագույն մրցանակին: Կանադայում՝ Օտտավայից ոչ հեռու, շնորհակալ երկրպագուները կանգնեցրին պանրի արձան: Ամերիկացիներն իրենց հերթին գերազանցեցին կանադացիներին` 1964 թ. Նյու-Յորքի համաշխարհային ցուցահանդեսում ներկայացնելով 16 հազար կովի կաթից պատրաստված 16 տոննայանոց «ՉԵԴԴԵՌ»-ով: Չեմպիոնին տեղափոխելու համար ստիպված էին հատուկ«պանրաքարշ» մոնտաժել:

 

Ե'վ համեղ, և' օգտակար

 

Փաստորեն, կաթի բոլոր օգտակար հատկությունները խտացված վիճակում մնում են պանրի բաղադրության մեջ: Պանրի բուժական և դիետիկ հատկությունները պայմանավորված են նրա բաղադրությամբ: Պանրի չոր զանգվածը պարունակում է մինչև 22% սպիտակուց, 50% ճարպ և մեծ քանակությամբ կալցիումական ու ֆոսֆորական հանքային աղեր: Հանքային աղերի հանդեպ պահանջը հատկապես բարձր է երեխաների, դեռահասների, հղիների և կերակրող մայրերի մոտ, ինչպես նաև որոշ հիվանդությունների ժամանակ` պալարախտով հիվանդների մոտ, կոտրվածքների դեպքում և այլն: Նման պահանջը կարելի է բավարարել` ամեն օր ուտելով 150-200 գ պանիր:

 

Պանիրը սպիտակուցի աղբյուր է. պարունակում է անփոխարինելի ամինաթթուներ, այդ թվում՝ ամենահազվագյուտները (տրիպտոֆան, լիզին և մեթիոնին): Կարելի է ավելացնել, որ կաթնային սպիտակուցներն ավելի դյուրամարս են, քան մսինը:

 

Պանրի սննդարարությունը պայմանավորված է ճարպի բարձր պարունակությամբ, որը նպաստում է նյութափոխանակությանը և օրգանիզմի գլխավոր էներգետիկ աղբյուրն է համարվում: Որքան ճարպը շատ է, այնքան պանիրը փափուկ և յուղային է: Կաթնային ճարպը պարունակում է ֆոսֆատիդներ, գլխավորապես լեցիտին, որով կարևոր դեր է խաղում օրգանիզմում ճարպերի յուրացման և ճիշտ փոխանակման գործում: Պանրի մեջ կան մեծ քանակությամբ ջրալույծ վիտամիններ` հատկապես B խմբի, վիտամին A, իսկ վիտամիններն անվանում են կյանքի նյութեր:

 

Ինչպե՞ս պահպանել պանիրը

 

Չնայած պանրի հասունացման պրոցեսը տևում է 1-4 ամիս, պահածոյացված մթերքի պես, պանրի ամբողջական գլուխները կարող են պահպանվել բավական երկար ժամանակ` 3-9 ամիս:

 

Պանրի մի կտորը, որը մենք գնում ենք, ոչ այլ ինչ է, քան «բացած պահածո»: Այդ իսկ պատճառով տնային պայմաններում այդ մթերքի պահպանման օրենքներն ու ժամկետները հետևյալն են. ժամանակակից սառնարաններում նախատեսվում են պանրոցներ (ոչ մեծ պլաստիկ բեռնախցիկ), որը, որպես կանոն, տեղակայվում է դռան հատվածում: Եթե այն բացակայում է, պանիրը կարելի է պահել խեցե կամ պլաստմասե ամանում, հարմար կլինի նաև սովորական արծնապատ կաթսան: Կարևոր է ամանը փակվող լինի, քանի որ պանիրն արագ կլանում է կողմնակի հոտերն ու խոնավությունը: Մյուս կողմից պանիր պահպանող տարան չպետք է հերմետիկ լինի, այդ առումով հարմար չէ պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորած պանրի զանգվածը պահել սառնարանում: Լավագույն ելքն է պանիրը փաթաթել աղաջրով թրջած թանձիվի, բամբակյա գործվածքի կամ մոմաթղթի մեջ, տեղավորել պանրոցի կամ կաթսայի մեջ և պահել երշիկից ու այլ հոտավետ մթերքից հեռու:

 

Պանրային բաղադրատոմսեր

 

Մրգապանրային քոուլսլոու

Բաղադրամասերը (4-6 բաժնի համար).
1 հատ կարմիր խնձոր
3 թեյի գդալ կիտրոնի հյութ
180գ մանր կտրատած սպիտակագլուխ կաղամբ
2 ճյուղ մանր կտրատած նեխուր
120գ կանաչ խաղող
120գ սև խաղող
120գ ոչ թունդ երկու տեսակի պանիր
2 ճաշի գդալ բուսական յուղ
2 ճաշի գդալ թարմ կաթնաշոռ կամ բնական յոգուրտ
1թեյի գդալ մեղր


Պատրաստման եղանակը.
Հեռացնել խնձորի միջուկը, մանր կտրատել, լցնել կիտրոնի հյութի մեջ։ Խնձորները հանել հյութի միջից (կիտրոնի հյութը պահել) և ավելացնել նախապես կտրտած կաղամբին ու նեխուրին։Կիսել խաղողահատիկները, հեռացնել կորիզները և ավելացնել աղցանին։ Պանիրը մանր խորանարդիկներով կտրատել և ավելացնել մնացած բաղադրամասերին։ Վերջում ավելացնել նաև բուսական յուղն ու մնացած կիտրոնի հյութը։

 

Պանրով լցոնած սմբուկ

Բաղադրամասերը.
800 գ սմբուկ
100 գ պանիր
2 ճաշի գդալ զտված բուսական յուղ
4-5 պճեղ սխտոր
կանաչ մաղադանոս կամ գինձ
թթվասեր (ըստ ցանկության)
աղ


Պատրաստման եղանակը.
Սմբուկները լվանալ, գլխիկները կտրել-հեռացնել, սմբուկը երկայնքով կտրել և փափուկ մասը միջից հանել (պահել լցոնի համար), սմբուկին տալով նավակի ձև։ Սմբուկները 3 րոպե իջեցնել եռացած աղաջրի մեջ, որից հետո ջուրը քամելու նպատակով դատարկել քամիչի մեջ։ Նավակաձև սմբուկները դասավորել թավայի մեջ ու դնել ջեռոցը՝ թողնելով 200-220˚C ջերմաստիճանում 40-45 րոպե։ Պանրով լցոնած սմբուկը կարելի է մատուցել թթվասերով։ Լցոնի պատրաստումը. Սմբուկ փափկամասը մանր կտրատել, 3 րոպե տապակել բուսական յուղի մեջ, թեթև հովացնել, ավելացնել քերած պանիր, մանրացրած սխտոր, մանրատված կանաչի, աղ և լավ խառնել։

 

Պիկանտ աղցան

Բաղադրամասերը.
200 գ էմմենտալյան պանիր
400 գ եփած երշիկ
1 հատ խնձոր
200 գ հատ մարինացված վարունգ
200 գ պահածոյացված եգիպտացորեն
1 գլուխ սոխ
1 պճեղ սխտոր
2 ճաշի գդալ խաղողի քացախ
1/2 թեյի գդալ աղ
1 թեյի գդալ ոչ կծու մանանեխ
1 պտղունց կծու կարմիր պղպեղ
3 ճաշի գդալ յուղ
ոչ մեծ փունջ կանաչ սոխ
սև պղպեղ


Պատրաստումը.
Պանիրը և երշիկը ձողիկաձև բարակ կտրտել, խնձորը 4 մասի բաժանել, կորիզները հեռացնել ու մանրատել։ Նույն ձևով կտրատել վարունգը։ Մանր կտրատած սոխը, սխտորը, մանանեխը, խաղողի քացախն ու յուղը խառնել, ավելացնել աղ և պղպեղ։ Այս խառնուրդին ավելացնել մյուս բաղադրամասերը։ Մատուցելուց առաջ վրան ավելացնել մանր կտրատած կանաչ սոխ։

Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”