Yerevan, 16.June.2026,
00
:
00
BREAKING


Հունաստանի դեսպանը վստահ է՝ շուտով Հայաստանը կդառնա զբոսաշրջային երկիր

SOCIETY

 Երևանում անցկացվեց «Պատուհան դեպի Հունաստան» խորագրով  միջոցառումը, որի նպատակն է հայ ժողովրդին ներկայացնել հունական մշակույթը, Հունաստանի պատմությունը, խթանել հայ-հունական զբոսաշրջային փոխայցերը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ միջոցառման նպատակը Հայաստանի և Հունաստանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ամրապնդումն ու զարգացումն է: «Մենք ունենք շատ էական նախադրյալներ Հայաստանի և Հունաստանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման առումով: Սրա նշանակությունը միայն տնտեսական չէ: Բացի այն, որ զբոսաշրջային փոխայցելությւնները էապես նպաստելու են երկու երկրների տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը, օգնելու են ներդրումների ներգրավմանը, շատ արևորվում է նաև երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդումը,  միջմշակութային երկխոսությունը, դարավոր բարեկամության զարգացումն  ու ամրապնդումը: Այս միջոցառումն այս առումով շատ կարևոր է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ապրեսյանը:

Նա հավելեց, որ Հունաստանից Հայաստանի զբոսաշրջիկների այցի դրական դինամիկա կա, սակայն բացարձակ թվով այնքան էլ էական չէ: «Շատ կարևորվում են նման միջոցասռումները երկու երկրներում զբոսաշրջանի արդյունքների խթանման, ավելի ակտիվ մարքեթինգային քաղաքականության առումով, որպեսզի երկու երկրների միջև փոխայցելություններն ավելի ակտիվ լինեն և զարգանան»,- եզրափակեց Մեխակ Ապրեսյանը:

Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսն ընդգծեց, որ միջոցառումը նվիրված է Հունաստանի զբոսաշրջային գրավչությանը: «Հունաստանը շատ հայտնի տուրիստական երկիր է, և շատ երկրներից են զբոսաշրջիկներ այցելում Հունաստան: Ես ուրախ եմ նշել, որ Հայաստանից էլ շատ են սկսել Հունաստան այցելել: Հայաստանը և Հունաստանը շատ գեղեցիկ երկրներ են, և ես համոզված եմ, որ Հայաստանն էլ շուտով կդառնա տուրիզմի երկիր: Հայաստանը և Հունաստանը շատ սերտ բարեկամական կապեր ունեն և հայերի համար Հունաստանում հաստատ հաճելի կլինի»,- ասաց դեսպանը:

Իոաննիս Տայիսն այն կարծիքին է, որ Հայաստանում հույն զբոսաշրջիկների համար շատ հետաքրքիր կլինեն հայկական վանքերը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու ժողովուրդները շատ մոտ են իրար, հույների համար շատ հետաքրքրիր կլինի բացի տեսարժան վայրեր այցելելուց շփվել հայերի հետ, քանի որ երկու ժողովուրդներն ունեն պատմական ընդհանրություններ»,- հավելեց նա:

Hot Tours տուրիստական գործակալության գլխավոր տնօրեն Մխիթար Մելիք-Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ միջացառումն անցկացվում է Հայաստանում Հունաստանի դեսպանատան և մի շարք հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ: «Այս տարի աշխարհի շատ երկրներում կազմակերպվել է նմանատիպ միջոցառում, և, հաշվի առնելով հայ և հույն ժողովուրդների բարեկամական կապերը, մենք չէին կարող զերծ մնալ նման նախաձեռնությունից  և որոշեցինք ֆինանսավորել այս միջոցառումը: Միջոցառման նպատակն է հայ ժողովրդին ճիշտ ներկայացնել հունական մշակույթը, Հ ունաստանի պատմությունը, Հունաստանի զբոսաշրջային գրավչությունը, ամրապնդել հայ և հույն ժողովուրդների բարեկամական կապերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելիք-Շահնազարյանը:

 

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market