Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


Հոգեբանական հորոսկոպ

LIFE

Shabat.am-ը գրում է.

Խոյ

Դրական. հիանալի նշան է, որը կարողանում է հոգալ, կարեկցել: Նրանք չեն մոռանում հարազատների և ընկերների ծննդյան տոները: Դժվարին պահերին միշտ ներկա են, որոնց ուսին հնարավոր է հենվել: Ամուսնության մեջ Խոյը միշտ աշխույժ է:

Բացասական. Խոյերը պետք է լավ կշռադատեն, մինչ որևէ որոշում կայացնելը: Խոյ, խուսափի´ր հիմնական մեղքից` եսակենտրոնությունից ու եսասիրությունից: Սովորի´ր բռնած գործը ավարտին հասցնել:

Ցուլ

Դրական. խաղաղ անձնավորություն է: Ուժն ու հնարավորությունները հստակ որևէ բանի վրա կենտրոնացնելու ունակության շնորհիվ հեշտությամբ է հաջողության հասնում: Ժամանակին հասցնում է ավարտել համառություն ու ժամանակ պահանջող գործերը: Ամուսնանալիս նրանք հազվադեպ են բաժանվում, հավատարիմ են, եթե ոչ սեռական հարցերում, ապա գոնե` հոգևոր:

Բացասական. Համառություն, անտարբերություն, եսասիրություն. Ահա որոնք են Ցուլի հիմնական թերությունները: Հաջորդ թերությունը գերզգուշավորությունն է: Եթե նրան ինչ-որ բան չի հաջողվում, ապա միայն անվստահության և հնարավորությունից չկարողանալու պատճառով:

Երկվորյակ

Դրական. արագ մտածելու շնորհիվ ունակ են տեսնելու առարկաների երկու կողմն էլ: Նրանք հրաշալի հիշողություն ունեն. հիանալի գրող, խմբագիր, հրապարակախոս ու վաճառական են: Մերկուրին հովանավորում է նաև ուսուցիչ, հաշվապահ և թարգմանիչ Երկվորյակներին: Կանայք լավ տնտեսուհիներ են, իսկ տղամարդիկ` լավ դիվանագետներ, փաստաբաններ և հռետորներ:

Բացասական. նրանց պետք է վերագրել անկազմակերպ լինելը, ուշադրությունը կենտրոնացնել չկարողանալը, էներգիան անիմաստ վատնելը: Նրանք հակված են մտավոր հյուծվածության, այդ իսկ պատճառով պետք է զգուշանան անկանոն կյանք վարելուց:

Խեցգետին

Դրական. չնայած Խեցգետինը նյարդային է, սակայն նրանց մեծ մասը հայրական և մայրական հոգատարություն է ցուցաբերում շրջապատի հանդեպ. ռիսկային գործերում առաջնորդ են ու համառ: Նրանք մի մեծ արժանիք ունեն` համբերություն, ինչի շնորհիվ էլ կարողանում են շատ խոչընդոտներ հաղթահարել: Խեցգետինը կարող է չափազանց խնայող, ողջամիտ ու աշխատասեր լինել:

Բացասական. նրանք անհանգստության և վախի զոհերն են: Պետք է հաղթահարեն այն սահմանափակումները, որոնք հենց իրենք են ստեղծում: Խեցգետինը պետք է խուսափի շատակերությունից և ալկոհոլի չարաշահումից: Հարկավոր է սովորել լսել քննադատությունը:

Առյուծ

Դրական. տիպիկ Առյուծը իշխող է և ազնվազարմ, տիրապետում է կատարողական հմտությունների: Նա ծնվել է ղեկավարելու կամ էլ հետևելու, որ ամեն ինչ կարգին լինի: Բավական գրավիչ է և երբ հարկավոր է նպատակին հասնել, նրա հմայքին հնարավոր չէ դիմանալ: Նպատակին հասնելու համար Առյուծին պետք էլ չէ շատ ջանք գործադրել, քանի որ մարդիկ պաշտում ու ամեն ինչում օգնում են նրան:

Բացասական. քանի որ երկնային կառավարիչներն այսքան դրական հատկանիշներով են օժտել Առյուծին, նա պետք է զգուշանա և ինքնավստահ չդառնա: Նա այնքան է սիրում, երբ մարդիկ միանում են իր ծրագրերին, որ երբեմն չի գիտակցում, որ նրանցից քչերը հանուն դրա կհրաժարվեն իրենց «ես»-ից:

Կույս

Դրական. տրամաբանող են ու համակարգված, բայց ավելի շատ ինտելեկտուալ են, քան հուզական, առավել պրակտիկ, քան զգացմունքային: Նրանք կարող են իրենց վրա մեծ պատասխանատվություն վերցնել: Ընկերների հետ հարաբերություններում այնքան էլ շռայլ չեն գովաբանություններ անելիս, սրտացավ ու կարեկից չեն, սակայն համառ են և անկեղծ խորհուրդներ են տալիս:

Բացասական. տիրապետելով մարդկանց լավ ճանաչելու կարողությանը` չպետք է վերածվեն ինտելեկտուալ սնոբների: Օժտված են վերլուծական մտքով, բայց չպետք է չափազանց քննադատաբար վերաբերվեն մարդկանց:

Կշեռք

Դրական. անկեղծ, ազնիվ ու ուշադիր նշան է: Նրանք գեղագիտական արժեքների կրողներ են, վարքի մեջ կշռադատող և հավատարիմ` ընկերության մեջ: Այս նշանի կանայք ընտելանում են ամուսինների պահանջներին. այս ունակությունն էլ նպաստում է նրանց նկատմամբ հաճելի և սրտառուչ ազդեցություն ունենալ:

Բացասական. Կշեռքը ձգտում է պիտանի լինել ուրիշներին, համաձայնության և ներդաշնակության մթնոլորտ ստեղծել և այնքան է դրանով տարվում, որ կորցնում է անհատականությունը: Կշեռքները պետք է ձգտեն ոչ միայն երազել, այլև լինել առավել պրակտիկ և իրականություն դարձնել ստեղծագործ գաղափարները:

Կարիճ

Դրական. այս նշանի մարդիկ միշտ հոգեպես հավատարիմ են, եթե նույնիսկ արտամուսնական կապի մեջ են: Իրենց տանը Կարիճները «պաշտպանված մթնոլորտ» են ստեղծում` կարծես հսկելով իրենց ամրոցը: Ընտանիքում նրանք հրաշալի տնտեսողներ են, գործերում` խելացի: Կին-Կարիճները հաճախ են ղեկավար պաշտոններ զբաղեցնում. Հիանալի ծնողներ են, թեև փոքր ինչ խիստ են ու պահանջկոտ:

Բացասական. սեփական հաջողութան մրցավազքում ջանհք չեն խնայում, ինչն էլ նրանց «քաղաքում» է բարոյապես և ֆիզիկապես: Այդ ժամանակ բարկությունը ամուսնու վրա են «թափում»: Թեև որոշ խելացի Կարիճներ այնպիսի ամուսին են ընտրում, ով կօգնի խուսափել այդ ծայրահեղություններից:

Աղեղնավոր

Դրական. այս նշանի մարդիկ իսկական ընկերներ են` հավատարիմ ու նվիրված: Նրանց հետ իրոք կարող են խոսել ոչ միայն կենցաղային, այլև փիլիսոփայական, կրոնական, գիտական, քաղաքական հարցերի մասին: Աղեղնավորը բավականին բարյացակամ է, ազնվազարմ ու ռոմանտիկ: Լավ ծնողներ են ու շատ լավ են հոգում ընտանիքի կարիքները:

Բացասական. սովոր են ճախրել երկնքում: Հարկ է, որ սովորեն առավել պրակտիկ լինել ու Երկիր իջնել: Նրանք պետք է տարբերեն կոպտությունը անկեղծությունից: Չափազանց լավատես են, ամեն ինչ թողնում են ինքահոսի:

Այծեղջյուր

Դրական. կազմակերպված են, հավատարիմ ու վստահելի ընկեր են: Հոռետես են և իրենց ճակատագրի տերն են: Հորոսկոպի նշաններից Այծեղջյուրն ամենահամբերատարն է: Կարիերա բառը այս նշանի հոմանիշն է: Տղամարդ-Այծեղջյուրներն ամենալավն են հոգ տանում ընտանիքի մասին, իսկ կանայք շատ լավ մայրեր ու տնային տնտեսուհիներ են, թեև նույնիսկ մի քիչ խիստ են երեխաների հանդեպ:

Բացասական. ամենալուրջ թերությունը մելամաղձոտությունն է: Նրանք սարսափով են նայում ապագային: Հնարավոր չէ մոռանալ Այծեջյուրի եսասիրության մասին, որ կարող է ավելորդ տանջանք պատճառել դիմացինին:

Ջրհոս

Դրական. Ջրհոսը բարի, օգնության հասնելու պատրաստ, նուրբ նշան է: Այս նշանի տակ ծնվածները հատկապես գոհ են այն ժամանակ, երբ խորհրդի համար դիմում են իրենց: Համեստ են և հազվադեպ են ձգտում առավելության հասնել ընկերների նկատմամբ: Սիրո մեջ շատ հավատարիմ են և նվիրված են հոգեպես, բայց երբեմն զուսպ են և չեն սիրում արտահայտել զգացմունքները:

Բացասական. Ջրհոսի հաջողությանը վտանգ է սպառնում հատկապես այն հանգամանքը, որ վատնում են իրենց ունակությունները` ձգտելով հասարակության մեջ առավել ծանրակշիռ դիրք գրավել. նրանք շատ են խոսում ապագայի մասին, բայց ոչ միշտ են նրանց գաղափարներն իրականություն դառնում:

Ձուկ

Դրական. դրական շատ հատկանիշներ ունեն, բայց ավելի շատ են պայքարում դրանք դրսևորելու համար, քան մյուսները: Նրանց մտադրությունները սովորաբար ազնիվ են: Սիրում են բնության գեղեցկությունը: Նրանց մեջ լավ զարգացած է հումորի զգացումը, հաճախ աշխատանքում չափից դուրս բարեխիղճ են, բայց պետք է սովորեն առավել մեթոդիկ ու կազմակերպված լինել: Պետք է նաև հավատան իրենց և իրենց հնարավորություններին, վստահեն ինտուիցիային:

Բացասական. հավանաբար նրանց ամենամեծ թերությունը մյուսների համար թերություն չհամարվի, բայց դա Ձկների համար բացասական գիծ է. նրանք ավելի շուտ կփակվեն իրենց հորինած աշխարհում, քան դեմ առ դեմ կհանդիպեն իրականությանը: Առավել հանգիստ կլինեն, եթե սովորեն ապրել առօրյա կյանքով:

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers