Պաշտոնական. Ռոնալդ Կումանը՝ «Էվերթոնի» գլխավոր մարզիչ
SPORT«Էվերթոնը» հայտարարել է Ռոնալդ Կումանին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
Հոլանդացի մասնագետի և մերսիսայդյան ակումբի պայմանագիրը նախատեսված է երեք տարվա համար։ Մինչև «Էվերթոնի» հետ պայմանագիր կնքելը Կումանը երկու տարի աշխատել է «Սաութհեմփթոնում»։
-Մենք շատ գոհ ենք, որ կարողացանք համաձայնության գալ այն մասնագետ հետ, որին հենց սկզբից դիտարկում էինք որպես գլխավոր թեկնածուի։ Ռոլանդի ֆուբոլային կարիերան չափազանց համոզիչ է։ Նա արժանի է հարգանքի և´ որպես խաղացող, և´ որպես մարզիչ։ Մեր հույսերն ու ակնկալիքները կապված են Կումանի հետ։ Նրա հետ է ակումբի ղեկավարության, սեփականատերերի և երկրպագուների անվերապահ աջակցությունը,-ասել է «Էվերթոնի» ներկայացուցիչ Բիլլ Քենրայթը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



