Լյորիս․ Պոգբայից մեծ ակնկալիքներ ունենք
SPORTՖրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը հայտարարել է, որ մեծ ակնկալիքներ ունեն կիսապաշտպան Պոլ Պոգբայից։ Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Ֆրանսիան 2։1 հաշվով հաղթել է Ռումինիային, իսկ երկրորդ տուրում մրցելու է Ալբանիայի հետ։
-Չեմ ցանկանում ասել՝ առաջին խաղից հետո խոսե՞լ եմ Պոլի հետ, թե՞ ոչ, բայց մենք նրանից ավելի մեծ ակնկալիքներ ունենք։ Յուրաքանչյուրը փորձում է իր ներդրումն ունենալ․ դեռ մեկ հանդիպում ենք անցկացրել։ Չեմ կասկածում, որ Պոլն ավելի հաջող հանդես կգա և առանցքային պահերին իր վրա կվերցնի խաղը։ Ամենակարևորը մեր միասնականությունն է։ 23 ֆուտբոլիստի միությունը շատ կարևոր է, և մենք հասկանում եք դա,-Լյորիսի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



