Կործանված A320-ի ինքնագրիչների որոնումները կշարունակվեն նաեւ ազդանշանի կորչելուց հետո
INTERNATIONAL NEWSՄիջերկրական ծովում մարտի 19-ին Egypt Air ավիաընկերության կործանված A320 ինքնաթիռի ինքնագրիչների որոնումները կշարունակվեն նույնիսկ այն բանից հետո, երբ դրանց մարտկոցներն սպառվեն, եւ դրանք դադարեն ազդանշան հաղորդել: Այս մասին գրել Է «Ալ Ահրամ» թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ որոնողական բրիգադները «կշարունակեն Միջերկրական ծովում ինքնաթիռի բեկորների, զոհվածների մարմնամասերի եւ «սեւ արկղերի» որոնման աշխատանքը նույնիսկ եթե դրանց հետ ազդանշանները հունիսի 24-ից հետո ընդհատվեն»:
Ավելի վաղ հունիսի 13-ին Եգիպտոսի քննչական հանձնաժողովը նշել Է, որ դա վերջին օրն Է, երբ որոնողները կկարողանան ուղղորոշել ինքնագրիչներից ստացվող ազդանշանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



