Ֆլորիդա նահանգում կոկորդիլոսը քաշել ջուրն է տարել երկու տարեկան երեխային
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Ֆլորիդա նահանգում կոկորդիլոսը քաշել ջուրն է տարել երկու տարեկան երեխային, հայտնում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությունը:
Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Օռլանդո քաղաքում՝Disney's Grand Floridian Resort & Spa հյուրանոցից ոչ հեռու, որը գտնվում է Disney World ժամանցային հանրահայտ պարկի տարածքում:
Հիմա փրկարարները շարունակում են փնտրել երեխային, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ֆլորիդայում կոկորդիլոսները հաճախ են դժբախտ պատահարների պատճառ դառնում: Անցած շաբաթ տեղի ոստիկանները նկատել էին մի գիշատիչի, որի երախում մարդու մարմին կար:
Դրանից առաջ էլ էր նմանատիպ դեպք պատահել՝ այն ժամանակ կոկորդիլոսին ու նրա զոհին ձկնորսներն էին գտել ջրափոսում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



