Կոնդում գազի բալոն է բռնկվել. Մեկ մարդ վիրավորվել է
SOCIETYՕգոստոսի 12-ին, ժամը 17.53-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոնդի փողոցի թիվ 75 տանը տեղի է ունեցել գազի բալոնի (20 կգ) արտահոսք` հրդեհի բռնկումով. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն:
Պարզվել է, որ թիվ 163 տան բակում տեղի է ունեցել 3 կգ-ոց գազի բալոնից արտահոսք` հրդեհի բռնկումով, ինչի հետեւանքով 1972թ. ծնված Ս. Մ.-ն ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ եւ տեղափոխվել «Ճառագայթային բժշկության եվ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.11-ին, մարվել` 18.12-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարերը` մոտ 2 քմ մակերեսով:
1
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
4
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
5
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer



