Ռոբ Քարդաշյանի հղի ընկերուհին ցուցադրել է մարմինը
LIFEՌոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան այս ամռան վերջին կամուսնանան: Հանդիսությունը կանցնի արեւադարձային կղզիներում, իսկ մինչ այդ ապագա ամուսինները պայմանագիր են կնքում E ! ընկերության հետ, որը նկարահանելու է ռիելիթի շոու Ռոբի ու Չայնայի մասին:

Վեց դրվագներում ընդգրկվելու են հարսանիքն ու երեխայի ծնունդը, իսկ ընկերության հետ պայմանագրի վերաբերյալ բոլոր ֆինանսական գործերը Ռոբի մայրն է որոշելու՝ Քրիս Ջենները:

Մինչդեռ 28-ամյա պարուհին իր Instagram–ը հեղեղել է լուսանկարներով, որտեղ նա մեկ տան ներսում է, մեկ՝ բակում, մեկ՝ նոր մեքենայի՝ Range Rover–ի ֆոնին, որը նրա համար Ռոբն է գնել՝ իմանալով, որ նա հղի է:

Լուսանկարներից մեկի վրա Չայնան իր երեք տարեկան որդու՝ Քինգ Քահիրոյի հետ է (հայրը ռեփեր Թայգան է)։


Աղբյուրը՝ Daily Mail
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
3
Top Travel Destinations of 2026: IDBank
4
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook
5
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...



