Yerevan, 25.February.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի արդյունաբերական արտադրությունն անկում է ապրում

INTERNATIONAL NEWS

 2016 թվականի հինգ ամիսներին, 2015 թվականի համապատասխան ժամանակաշրջանի հետ համեմատ, Ադրբեջանում 0,3 տոկոսով քիչ արդյունաբերական արտադրանք է արտադրվել:

Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությանը:

Հիշյալ ժամանակաշրջանում Ադրբեջանում նավթի արտադրությունը նվազել է 0,7 տոկոսով, բնական գազի արտադրությունը` 9,9 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 6,8 տոկոսով: Կրճատվել է նաեւ վերամշակող արդյունաբերության որոշ  ապրանքների արտադրությունը:

Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրության կառուցվածքում արդյունահանող արդյունաբերության տեսակարար կշիռը կազմել է 64,5 տոկոս, վերամշակող հատվածինը` 28,6 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի եւ գոլորշու արտադրության, բախշման եւ մատակարարմանը` 6,1 տոկոսով եւ այլն:

Ադրբեջանի Վիճպետկոմի հաշվարկներով` 2016 թվականի հունվար-մայիսին կաշվի, կոշիկի արտադրությունը կրճատվել է 73,6 տոկոսով, թղթի եւ ստվարաթղթինը` 6 տոկոսով, պոլիգրաֆիական ապրանքներինը` 7,5 տոկոսով, քիմիական արտադրանքինը` 18,8 տոկոսով, ռետինային եւ պլաստիկ արտադրանքինը` 22,6 տոկոսով, մետաղագործական արտադրանքինը` 9,4 տոկոսով, կահույքինը` 8,3 տոկոսով եւ այլն:

«Կառավարությունը պնդում է, որ էկոնոմիկան, այդ թվում` արդյունաբերական արտադրությունն Ադրբեջանում դիվերսիֆիկացված է: Սակայն, նույն պաշտոնական վիճակագրական տվյալները դա չեն հաստատում», -հաղորդում է «Թուրան»-ը:

Գործակալությունը նաեւ հաղորդում է, որ «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» գլխավոր նավթահորերի համալիրից արդյունահանվող նավթի վաճառքից Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի մուտքերը 2016 թվականի հունվար-մայիսին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 30,3 տոկոսով նվազել են:

Համաշխարհային բանկն իր 2016 թվականի հունիսին հրապարակած «Գլոբալ տնտեսական սպասումների զեկույց»-ում (GEP) հայտնել է, որ 2016 թվականին Ադրբեջանի տնտեսության մեջ 1,9 տոկոս նվազում է սպասվում: Զեկույցի հունվարյան հրապարակման մեջ ՀԲ-ն Ադրբեջանի տնտեսության 0,8 տոկոս աճ էր կանխատեսել:

«Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին SOCAR-ում հայտնել են, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը 2016 թվականի հունվար-ապրիլին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 8,5 տոկոսով կրճատել է նավթի արդյունահանման ծավալը, ինչը կապված է ինչպես նավթի համաշխարհային շուկայում պահանջարկի նվազման, այնպես էլ ադրբեջանական նավթահանքերում նավթի պակասելու հետ:

Fins.az լրատվական կայքը, հղում կատարելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) զեկույցին, հայտնում է, որ 2016 թվականին Ադրբեջանում նավթի արտադրանքի միջին ծավալը օրական 20 հազար բարելով պակասելու է:

Ըստ OPEC-ի` Ադրբեջանում այս տարվա մարտին օրական արտադրվել է 840 հազար բարել նավթ, որը հունվարի համեմատ, փոքր է 10 հազար բարելով, իսկ փետրվարի համեմատ` 20 հազար բարելով:

OPEC-ի կանխատեսումներով` Ադրբեջանում միջին տարեկան կտրվածքով նավթի օրական արտադրանքի ծավալը կընկնի 820 հազար բարելի:

Նավթի համաշխարհային գներն անցյալ տարվանից մոտ երկու անգամից ավելի ընկնելու, արդյունահանման ծավալների նվազելու հետեւանքով գլխավորապես էներգակիրների արտահանումից կախված Ադրբեջանի տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է հայտնվել:

The Financial Times թերթը գրում է, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսից ավելին կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan Foundation