«Հայկական ժամանակ». ԼՂՀ դպրոցներում մեծ թվով ուսուցիչների անհրաժեշտություն է զգացվում
SOCIETY«ԼՂՀ դպրոցներում մեծ թվով ուսուցիչների անհրաժեշտություն է զգացվում։ Թափուր տեղերը համալրելու նպատակով հայտարարությունները տեղադրված են ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կայք էջում։
Մեր մոտավոր հաշվարկները ցույց տվեցին, որ ընդհանուր առմամբ պահանջվում է 250-270 մանկավարժ։
ԼՂՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Էդիկ Գրիգորյանը մեր թղթակցի հետ զրույցում նկատել է, որ ամեն տարի մոտավորապես նույնքան թափուր տեղեր են լինում։ Բայցև վստահեցրել է, որ առկա պատկերի պատճառը այդքան էլ այդ թափուր տեղերը համալրելու դժվարությունները չեն։ «Երեխաների թիվը աճում է, դասարան է ավելանում, մարդը տեղափոխվում է այլ տեղ։ Հետո՝ մենք խիստ հետևողական ենք, որ կենսաթոշակի տարիքի ուսուցիչներին փոխարինելու գան երիտասարդ կադրերը»,- փոխանցում է թերթը
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



