Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


8 մլն դրամ «Տաշիրի» կողմից՝ բոլոր մանկատների շրջանավարտներին

ECONOMICS

Հայաստանի բոլոր մանկատների 2015-16 ուսումնական տարվա բոլոր 40 շրջանավարտները «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից գումարային պարգևատրման արժանացան՝ ընդհանուր առմամբ 8 մլն դրամի չափով:

Ամեն տարի տասնյակ հազարավոր երիտասարդներ ավարտում են դպրոցն ու ոտք դնում նոր կյանքի շեմին: Նրանք տարբեր են՝ թե որպես անհատներ, թե սոցալական ծագումով, թե ընտրած ճանապարհով: Բայց կան երեխաներ, որոնք գոնե մի հարցում ճակատագրով նույնն են: Նրանք մանկատների սաներն են, երեխաներ, որոնց մանկության մոլորակն այնքան անաղարտ չի եղել, որքան իրենց բազմահազար այլ հասակակիցներինը, որքան էլ ջերմությամբ ու հոգատարությամբ շրջապատված լինեն մանկատների պատերից ներս: Եվ ավարտելուց հետո էլ նրանցից շատերի ապագան հաճախ մշուշոտ է ցավոք: Ուստի երևի թե առաջին հերթին հենց նրանք ունեն յուրաքանչյուրիս կարիքը: Այդ իսկ պատճառով Կարապետյանների ընտանիքի նախաձեռնությամբ արդեն ինը տարի շարունակ Հայաստանի բոլոր մանկատների բոլոր շրջանավարտների անուններով բացվում են հաշվեհամարներ, որոնց համաչափորեն ուստարվա ընթացքում բաշխվում է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի աշխատավարձը: Ուստարվա վերջում որոշակի գումար հավելվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից:

Այս ուստարվա մանկատների շրջանավարտներն իրենց գումարներն ստացան «Տաշիր սթրիթ» սրճարանում: Հիմնադրամի ներկայացուցիչները նշեցին, որ տարիներ շարունակ իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի իրենց ինքնուրույն կյանքի առաջին քայլերում հնարավորինս աջակցել այս պատանիներին, ինչը ֆինանսականից զատ նաև հոգեբանական նշանակություն ունի, քանզի նրանք գիտակցում են, որ ի դեմս Կարապետյանների ընտանիքի, իրենք նեցուկ ու աջակից ունեն, որ իրենք միայնակ չեն կյանքի դժվարություններին դեմ հանդիման:

Հիմնադրամի ներկայացուցիչները նաև տեղեկացրեցին, որ ինչպես նախորդ տարիներին, այսուհետ ևս իրենք հետևելու են մանկատների սաների կյանքի ընթացքին, ու եթե կլինեն բարձր առաջադիմությամբ բուհերում սովորողներ, ովքեր դժվարություններ կունենան ուսման վարձի հետ կապված, Կարապետյանների ընտանիքի կողմից դարձյալ աջակցություն կստանան:

Ի դեպ, միջոցառմանը մասնակցում էին նաև տարիներ առաջ այս ծրագրից օգտված երիտասարդներ, ովքեր այսօր ուսանող են, աշխատում են, մի խոսքով, կյանքում գտել են իրենց ուրույն տեղը: Նրանք հիշում էին այն օրերը, երբ իրենք էլ ստացան իրենց քարտերը Կարապետյանների կողմից:

Այնուհետ մանկատների երեխաները ջերմ ու անմիջական մթնոլորտում անցած ճաշի ընթացքում շփվեցին միմյանց ու հիմնադրամի ներկայացուցիչների հետ, նոր ծանոթություններ հաստատեցին և վերադարձան՝ պատրաստվելու հաջորդ քննություններին:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced