Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


«Գեղեցիկ մարմինը հաջողության բացարձակ ցուցանիշ չէ». Լիլիթ Մարտիրոսյան

LIFE
Tert.am-ը գրում է.

Tert.am Youth-ի զրուցակիցը «Միսս Երկրագունդ» մրցույթում Հայաստանը ներկայացրած Լիլիթ Մարտիրոսյանն է: Աշխարհին ներկայացած հայ գեղեցկուհին բավականին հետաքրքիր զրուցակից է: Մոդելային գործունեության, բարդույթների, անձնական կյանքի, կրթության, հաղթանակների, բարեգործական ակցիաների և այլնի վերաբերյալ՝ հարցազրույցում:

 Սկսենք ամենասկզբից...

-Ծնվել  մեծացել եմ Գյումրիում՝  երկրաշարժի տարում։ Հրաշքով  եմ  փրկվել: Ունեմ հիանալի ծնողներ և  եղբայր։ Ծնողներս  շատ մեծ  դժվարություններով  են մեզ մեծացրել: Մեծացել եմ արվեստի ոգով, քանի որ ընտանիքումս  շատ են  արվեստի  ներկայացուցիչները։

 

 Մասնագիտական կրթություն ստացել ե՞ք:

-Սովորել եմ օտար լեզուների ֆակուլտետում։ Կրթության ընթացքում տիրապետեցի ռուսերենին, անգլերենին, պարսկերենին և իսպաներենին։ Իմ հետաքրքրություններից մեկը լեզուներ սովորելն է և այլ ազգերի մշակույթին ծանոթանալը։ Ավարտելուց հետո Ամերիկյան համալսարանում ռազմավարական մարկետինգի կուրս անցա։ Կրթությունը մեծ դեր ունի իմ կյանքում, ես այն շատ եմ կարևորում՝ որպես անհատ ձևավորվելու հարցում։ Սովորելու  անհագ  ծարավ  ունեմ: Միաժամանակ գրական փորձեր եմ անում և նկարում։

  Կարծրատիպ կա, որ մոդելները առանձնապես ինտելեկտուալ  չեն  լինում: Գուցե՞ դրանից  առաջացած բարդույթն  է  Ձեզ  ստիպել, որ շարունակ կրթությամբ  զբաղվեք:

 -Անկեղծ  ասած՝  կրթությունս  մինչ  մոդել  դառնալն  եմ ստացել: Մինչ այդ  անգամ մտքիս  ծայրով  չէր  անցնում, որ  կարող  եմ  մոդել  դառնալ: Իմ ընտանիքում  կրթությունը միշտ  առաջին  տեղում է  եղել: Վստահ եմ, որ միայն գեղեցիկ մարմինը  հաջողության  բացարձակ  ցուցանիշ լինել  չի կարող: Ո՞ւմ  է պետք այն  մոդելը, որ  չի կարողանում  խոսել  օտարազգի լուսանկարչի հետ:

 

Հրաշքով փրկված աղջնակ՝  ինչպե՞ս  հայտնվեցիր մոդելային բեմահարթակում:

- Ամեն ինչ շատ պատահական  է սկսվել։ Մայրիկիս խորհրդով մասնակցեցի «Միսս Հայաստան» մրցույթին՝ ներկայացնելով Շիրակի մարզը, և ընդգրկվեցի լավագույն տասնյակում։ Չտխրեցի, ինձ համար իրական հաղթանակներն առջևում  էին:

  Աղջիկներից  շատերը մոդել  չեն դառնում, քանի որ ունեն լողազգեստով  հանրությանը ներկայանալու  բարդույթ: Այս  բարդույթը  Ձեզ  սպառնո՞ւմ  էր:

-Կոմպլեքներ  ունենում  են  այն աղջիկները, ովքեր ունեն  թաքցնելու  բան: Ես շատ  սիրում  եմ  առողջ  ապրելակերպը  և  ունեմ  անձնական մարզիչ: Վաղուց  պատրաստ  էի  լողազգեստով  հանրությանը ներկայանալուն: Սա պարզապես հոգեբանական  փուլ  էր, որ  պետք  է  անցնեի: Ավելի շուտ  այդ  պահը  վայելել  եմ, քան  կոմպեքսավորվել:

 

Որո՞նք  էին առաջին  ցուցադրության չջնջվող  տպավորություններդ:

-«Միսս Հայաստան» մրցույթի երեկոյան զգեստների  հեղինակ, տաղանդավոր Գայանե Մարտիրոսյանը,  հեռուստացուցադրություն ուներ և  որպես մոդել ընտրել էր ինձ։ Երբեք չեմ մոռանա  ո՝չ այդ  օրը, ո՝չ էլ  այդ  օրվանից  մնացած էմոցիաներս, հուզմունքս: Ինձ  թվում էր  հեքիաթի  աղջիկ եմ:

  Որո՞նք են, այն  ծանրակշիռ  ձեռքբերումները  որոնք ուղի կհարթեն  ապագայում:

-Աշխատել եմ հայտնի լուսանկարիչների ու դիզայներների հետ։ Իմ ամենամեծ ձեռքբերումներից է «Միսս Երկրագունդ» մրցույթում 5-րդ տեղը զբաղեցնելը, ինչպես նաև Oriflame Fashion Night-ին մասնակցելը, ZARA ապրանքանիշի երեք մոդելներից մեկը լինելը, դիզայներ Վահան Խաչատրյանի հարսանեկան զգեստը ներկայացնելը,  Airfrance-ի բորդուղեկցորդուհիների՝ բոլոր տարիների զգեստների ցուցադրումը և այլն:

 

Անցած տարին, կարծես թե, Ձեզ  համար բավականին հագեցած տարի էր…

-Այո, 2015 թվականին ինձ նկատեց «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանը և հրավիրեց մասնակցելու «Top Model Հայաստան» մրցույթին: Հետո մասնակցեցի Եգիպտոսում կայացած «Top Model Աշխարհ» մրցույթին: Հենց այնտեղ էլ ինձ նկատեցին և առաջարկեցին մասնակցել «Միսս Երկրագունդ» մրցույթին: Բացի այդ` նկարահանվեցի գովազդային հոլովակներում:

  Խոսենք «Միսս Երկրագունդ» մրցույթից: Ի՞նչ տվեց  մրցույթը:

- Եթե անկեղծ` նման մրցույթներում կարևոր են այն առաջարկները, որոնք ստանում ես դրանց ավարտից հետո: Ես, օրինակ, մի քանի առաջարկներ եմ ստացել Վիեննայից, Սինգապուրից, Թայվանից: Ինձ պարտված չեմ համարում: Ցանկացած մրցույթ ինչ-որ նոր հաջողության սկիզբ է:

 

«Մեկնիր ձեռք»: Բացենք  չակերտները: Ի՞նչ  է  այն իրենից  ենթադրում:

-«Մեկնիր ձեռք»-ը  արդեն չորս տարեկան է: Սա մի ակցիա  է, որը  ես  եմ հիմնել: Ինքս այցելում եմ Գյումրու տնակային ավաններ, օգնում եմ տնակներում ապրող երեխաներին, ընտանիքներին ու հատկապես մանկուց հաշմանդամ դարձած երեխաներին: Առաջիկայում ավելի լայնածավալ աշխատանքներ են սպասվում:

  Ամենալուրջ  դժվարությունը, որը կարո՞ղ  է  ստիպել  Ձեզ, որ  հետ կանգնեք  մոդելային կարիերայից:

 -Աղջիկները հիմա  կմտածեն, որ  անձնական կյանքս, բայց  հաստատ չէ, քանի  որ  եթե   մեկը փորձի  սահմանափակել  հետաքրքրություններս, ձեռքբերումներս, ապա  չի  կարող  կողքիս  լինել: Չեմ պատկերացնում, որ  հաղթահարելի  դժվարություն լինի ու  ես  հետ կանգնեմ: Գյումրեցի եմ, իսկ  դա նշանակում է,  որ կամքի  խնդիր  չունեմ:

  

 Գիտենք, որ մոդել Ադրիանա Լիման Ձեր օրինակն է: Ինչո՞ւ:

 -Այս մոդելը իսկական կնոջ կերպար է, քանի որ կարողանում է  բոլոր իմաստներով առաջին  տեղում  լինել: Նա անսահման ներքին ուժ ու փիլիսոփայություն  ունի: Շատ  փարթիներում  նրան  չես  կարող տեսնել: Նա կարողացել է համադրել  անձնական կյանքը մոդելային գործունեության   հետ, իսկ դա  շատ  ողջունելի  է: Բալիկներ ունի, բայց  մնում է որպես պահանջված  սուպերմոդել:

 

Բալիկներից  խոսեցիք: Արդեն 28  տարեկան եք: Քանի՞ երեխա  եք  ցանկանում լույս  աշխարհ  բերել:

 - Բալիկների քանակը գիտենք, որ Աստված  է  կամենում: Հավանաբար  երկու  երեխաներ կունենամ: Սիրտս  ազատ է: Դեռևս  անձնականին անդրադառնալու  ժամանակը  չէ: Դեռ չկա այն միակը՝ հանուն  որի  կցանկանամ  ժամանակս  կիսել:

 

 -Ի՞նչ  տեսակ  ընտանիքում եք  Ձեզ  պատկերացնում 2030  թվականին:

-Անսպասելի հարց  էր: Ինձ մոտ իդեալական  ընտանիքի  պատկերը  իմ  ընտանիքն  է, որը  ստեղծել են ծնողներս: Աշխարհի  երջանիկը  կլինեմ, եթե  կարողանամ այդպիսի  ընտանիքի մայր  լինել:

  

                                                                                    Անահիտ Կասամանյան

 

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance